Կան որոշ վայրեր, որոնք ահուսարսափ են ներշնչում բոլորին: Ասում են, որ այս վայրերում ինչ ասես չի եղել` սպանություններ, ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ: Մարդկանց մեծ մասը չգիտի, թե ինչու են ուրվականներ շրջում այս վայրերում: Այսպիսով, ո՞ր վայրերում ուրվականները հանգիստ չեն տալիս մարդկանց: Ահա այդ վայրերի լավագույն տասնյակը:

1. Բերի Պոմերեյ ամրոց, Տոտնես

Չնայած այս վայրն ասոցացվում է բազում սարսափելի պատմությունների հետ, այն հայտնի է նաև երկու կանացի ոգիներով` Կապույտ օրիորդը և Սպիտակ օրիորդը: Ասում են, որ Կապույտ օրիորդը ազատորեն շրջում է ամրոցով մեկ: Իր խորհրդային և մոգական ներկայությամբ նա մարդկանց ներքաշում է ավերակի տարբեր մասերը: Ուստի` եթե հանկարծ տեսնեք նրան, մի գնացեք նրա հետևից: Սպիտակ օրիորդը, հավանաբար, Մարգարեթ Պոմերոյի ուրվականն է: Նա գերի էր վերցվել իր նախանձ քրոջ կողմից, որը նրան սովի էր մատնել ամրոցի մութ զնդանում:

2. Սեդլեք Օսուարի, Չեխիայի Հանրապետություն

Սեդլեքի Բոլոր սրբերի եկեղեցուց ներքև տեղակայված այս փոքր կաթոլիկ մատուռը 40,000-ից 70,000 անհատների վերջին հանգրվանն է: Նրանց կմախքներից և ոսկորներից շատերը ստեղծագործաբար դասավորվել են մատուռին ավելի դուրեկան տեսք տալու համար: Չնայած սարսուռը վանելու համար արված այս խիզախ քայլին` Սեդլեք Օսուարին ձեռք է բերել աշխարհի ամենասարսափելի վայրի համբավ և այսպիսով գրավում է տարեկան ավելի քան 200,000 զբոսաշրջիկ:

3. Կատակոմբաներ, Փարիզ, Ֆրանսիա

Փարիզը հայտնի է իբրև աշխարհի ամենառոմանտիկ քաղաք, բայց քչերը գիտեն, որ այն նաև ամենասարսափազդու վայրերից է: Մի քանի տարի առաջ աճող բնակչության համար տարածություն ապահովելու նպատակով հանգուցյալների աճյունները տեղավորեցին քաղաքի գետնանցումներում:

Փարիզյան Կատակոմբաները, ունենալով հակասական բնույթ, բազմիցս քննարկումների առարկա են դարձել: Շատ զբոսաշրջիկներ շփվել են «այն աշխարհի» բնակիչների հետ` թվացյալ դատարկ գետնանցումներով անցնելիս: Նրանք այն զգացողությունն են ունեցել, թե իրենց ձեռք են տալիս: Մի շարք լուսանկարներում երևում են ուրվականների տեսիլքներ: Գուցե այս կերպ հանգուցյալներն իրենց դժգոհությունն են արտահայտում առ այն, որ կենդանի մարդկանց համար ավելի շատ տարածություն ազատելու նպատակով իրենց մի կողմ են տարել:

4. Բորլեյ Ռեքթորի, Միացյալ Թագավորություն

Բորլեյ Ռեքթորին կառուցվել է 1863թ.-ին: Ասում են, որ սա Անգլիայի` ուրվականական հարձակումներին ամենաշատը ենթարկված վայրն է: Մի ժամանակ նրա տեղում վանք է եղել: Ասում են, որ միանձնուհու ուրվականը շրջում է այնտեղ` իր սիրեցյալի մահը սգալով: Նա և իր սիրեցյալը, ով Բորլի վանքում վանական էր, ծածուկ փախչելու փորձ են արել, սակայն նրանց գտել են: Նրան բանտարկել են վանքի նկուղում, իսկ վանականին մահվան են դատապարտել:

 

5.Սալեմ, Մասաչուսետս, ԱՄՆ

Սալեմում մարդկանց հաճախ են մեղադրել հմայության ու կախարդանքի մեջ: Մոտ 400 տարի առաջ տեղի ունեցավ Կախարդների դատավարութունների ողբերգությունը, որի արդյունքում սպանվեց 19 ենթադրյալ կախարդ: Շատ ժամանակ է անցել այդ դեպքերից, սակայն այս տեղի ամեն անկյունում դեռևս սարսափն է տիրում: Այս դեպքերի մասին ամբողջական պատկերացում կարելի է կազմել Սալեմի կախարդների թանգարանում, իսկ եթե ուզում եք անմիջականորեն առնչվել ուրվականների հետ, ապա բավական է զբոսնել Սալեմի փողոցներով: Իր սարսափազդու պատմական անցյալի շնորհիվ Սալեմը ներկայումս ուրվականների և սարսափի սիրահարների հավաքատեղին է հանդիսանում:

6. Մոնտե Կրիստո, Ավստրալիա

Ուրվականների կողմից հետապնդվող ապարանքների շարքում Ավստրալիայի Մոնտե Կրիստոն իր ուրույն տեղն ունի: Այս վիթխարի վայրում լսվում են տարօրինակ ձայներ, երևում անմարմին տեսիլքներ, որոնք պարզ չէ, թե որտեղից են հայտնվում: Այս շինության սենյակներով անցնելիս լույսերը անակնկալ կերպով անջատվում ու միանում են: Իսկ ամենասարսափելին այն է, որ եթե մտնեք տղաների ննջարան, դուք կարող եք նույնիսկ շնչահեղձ լինել և մահանալ: Ոչ ոք չգիտի, թե ինչու են ուրվականները շրջում այս վայրում, բայց ասում են, որ այս ամենի մեղավորը տանտիրուհու` տիկին Քրուլեի ուրվականն է:

7.Աոքիգարա անտառ, Ճապոնիա

Աոքիգարան ճապոնական Ֆուջի սարի ստորոտին է գտնվում: Թարգմանաբար այս բառը նշանակում է «Ծառերի ծով»: Բացի այն, որ այստեղ շրջում են ուրվականներ, հրեշներ և գազաններ, այս վայրը հայտնի է նաև իբրև ինքնասպանությունների կենտրոն: Միայն 2002 թ.-ին անտառում գտնված դիակների քանակը հասնում էր աննախադեպ թվի` յոթանասունութի: Այստեղ իրականացվող ինքնասպանությունների հաճախականությամբ այս վայրը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Այստեղ տարեկան միջինը երեսուն ինքնասպանություն է տեղի ունենում: Ոչ ոք չգիտի` գերբնական երևույթնե՞րն են արդյոք ինքնասպանությունների պատճառը, սակայն պարզ է, որ անտառով զբոսնելը ահասարսուռ արկած կարող է դառնալ:

8.Բհանգարհ Ֆորտ, Հնդկաստան

Ըստ հնդկական լեգենդների` այս վայրի վրա անեծք կա. ով մնում է ներսում, մահանում է, իսկ ոգին դարեր շարունակ մնում է թակարդված նրա պատերից ներս: Ամենահետաքրքիրն այն է, որ այս վայրում տեղակայված շենքերը տանիք չեն կարող ունենալ: Պատճառն այն է, որ եթե տանիք է կառուցվում, այն փլուզվում է առանց որևէ տրամաբանական պատճառի: Չարժե այս տարածքում մնալ մայրամուտից հետո: Բհանգարահից ապահով վերադարձի ոչ մի երաշխիք չկա:

9. Նյու Օռլեանս, Լուիզիանա, ԱՄՆ

Նյու Օռլեանսը համարվում է ոչ միայն տոթակեզ և վառ վայր, այլև համարվում է ուրվականներով «հարուստ» տեղանք: Լինելով վհուկների թագուհի Մարի Լավյուի հայրենիքը` Նյու Օռլեանսը աչքի է զարնում իր ուրվականային ուղևորություններով, թանգարաններով, չարչիական խանութներով և վամպիրների ու չար ոգիների մասին սարսափազդու հեքիաթներով: Զարմանալի չէ, որ Լուիզիանայի հետ կապված մի շարք սարսափ պատմություններ են շրջանառվում:

10.Աուսչվիթս Բիրկենաու համակենտրոնացման ճամբար, Լեհաստան

Խորհրդավոր տեսիլքների, ոգիների անտեսանելի, սակայն զգալի ներկայության և մի շարք այլ անբացատրելի երևույթների շնորհիվ այս վայրը վախի, սարսափի ու երկյուղի ազդեցություն է թողնում այցելուների վրա: Իր գործունեության հինգ տարիների ընթացքում (1940-1945 թթ.) համակենտրոնացման ճամբարում մահացել է ավելի քան երկու միլիոն մարդ, մի թիվ, որն ըստ պատմաբանների մեծամասնության մեծ չէ, քանզի այնտեղի պայմաններում գոյատևելն այնքան բարդ էր, որ զոհերի թիվը կարող էր անգամ ավելի մեծ լինել: Ցանկացած մեկը, ով ոտք է դրել այս համակենտրոնացման ճամբար, պետք է որ համակված լինի մելանխոլիայի զգացումով: Հաշվի առնելով այս վայրի պատմությունը` զարմանալի չէ, որ այցելուները սրտաճմլիկ լաց են լինում և մռայլ տրամադրությամբ վերադառնում ուղևորությունից:

Աշխարհում շատ են սարսափազդու վայրերը, սակայն դրանցից քչերը կարող են համեմատվել մեր ցուցակում նշված տասը վայրերի հետ: