Երեկ Մեծ Բրիտանիայում 84 տարեկան հասակում մահացել է հայտնի կողոպտիչ Ռոնի Բիգսը, ով մասնակցել է Գնացքի մեծ կողոպուտ անունով հայտնի հանցագործությանը:
1963 թվականին Ռոնի Բիգսի բանդան հարձակվեց գնացքի վրա, որը ընթանում էր Գլազգոյից Լոնդոն: Հանցագործներին հաջողվեց գողանալ 2.6 մլն ֆունտ ստերլինգ: Արդյունքում Բիգսին ձերբակալեցին և դատապարտեցին 30 տարվա ազատազրկման: Սակայն նրան հաջողվեց փախչել: Ոստիկանության հետապնդումից խուսափելով Բիգսը փոխեց երկիրը, պլաստիկ վիրահատության ենթարկվեց և ստեղծեց նոր ընտանիք:
Այդ կապակցությամբ Metro-ն ներկայացրել է ճարպիկ կողոպտիչների այլ նախաձեռնություններ, ովքեր կարողացել են խաբել ոստիկանական համակարգին:
Կարլ Ղուկասյան
Կողոպտիչին հաջողվել էր 30 տարվա ընթացքում հաջողությամբ խուսափել ոստիկանությունից, որի ընթացքում հասցրել է վաստակել 2 մլն դոլար:
Կարլը մեկ սկզբունք ուներ նա ավազակային հարձակումները կատարում էր ուրբաթ օրերը, ինչի պատճառով ստացել էր «ուրբաթօրյա կողոպտիչ» կեղծանունը: Ինչպես նաև ուներ հստակ մշակված գործողությունների համակարգ:
Բանկի փակվելուց հինգ րոպե առաջ նա ներխուժում էր բանկ սարսափ ֆիլմերի կերպարներից մեկի դիմակով(հատկապես սիրում էր Ֆրեդի Կրյուգերին), դատարկում գանձարանը և երկու րոպեից հետ հեռանում բանկից: Այնուհետև նա հեռանում էր սաղարթախիտ անտառ, որտեղ նրան սպասում էր մոտոցիկլետ: Դրանով նա մի քանի կիլոմետր ընթանում էր մինչև բեռնատար, որտեղ մտցնում էր մոտոցիկլետը և անհետանում էր հանցագործության վայրից:
Չնայած մանրամասն մտածված ծրագրի և հիանալի կատարման Կարլինին այնուամենայնիվ կարողացան ձերբակալել անհեթեթ պատահականության պատճառով: Անտառում խաղացող երեխաները գտել էին նրա պահեստը, որտեղ հայտնաբերվել էր շատ զենք և դիմակներ մատի հետքերով: Նրան դատապարտեցին 17 տարի ազատազրկման:
Դերեկ «Բերտի» Սմոլս
Դերեկը իր հանցավոր գործունեությունը սկսել է դեռևս 15 տարեկան հասակում, 1970 թվականին նա դարձավ հանցավոր աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր դեմքերից մեկը: Հիմնականում նա զբաղվում էր բանկերի կողոպուտով: 1970 թվականի փետրվարի 9-ին Բերտիի բանդան կողոպտեց «Բերկլի» բանկը` ռեկորդային արագ ժամանակահատվածում բանկից դուրս բերելով 237.736 ֆունտ ստերլինգ: Սմոլսին ձերբակալեցին և դատապարտեցին 25 տարի ազատազրկման:
Ցանկանալով կրճատել պատժաչափը Սմոլսը առաջարկեց ոստիկանությանը գործարք.անվանել բոլոր հանցագործների անունները, ում հետ նա երբևիցե շփում է ունեցել: Նա ստացավ իրավական անձեռնմխելիություն իր օգնության դիմաց, ինչպես նաև ազատություն և ապրել ոստիկանության պաշտպանության տակ մինչև իր օրերի ավարտը: Մինչև այժմ յուրայիններին հանձնածներին անվանում են «Բերթի Սմոլս»:
Isabella Stewart Gardner թանգարանի կողոպուտը
1990 թվականի մարտի 18-ին երկու տղամարդ ոստիկանության սպաների հագուստով թափանցեցին Isabella Stewart Gardner թանգարանի տարածք և գողացան 500.000.000 դոլար արժողությամբ արվեստի ստեղծագործություններ, այդ թվում Ռեմբրանտի, Մոնեի, Դեգայի աշխատանքները:
Հանցագործները ներկայացան որպես ոստիկաններ, որոնք ժամանել են ստուգելու ահազանգի համակարգը: Այնուհետև նրանք շրջապատեցին պահակներին, նրանց վրա հագցրեցին ձեռնաշղթաներ և նստեցրեցին նկուղում: Կողոպուտի փաստը հայտնաբերեցին միայն հաջորդ օրը, իսկ այդ կողոպուտը կատարածները մինչև այժմ չեն հայտնաբերվել: Բացի դա հանցագործության ժամկետը վաղուց ավարտվել է: Ի հիշատակ կողոպուտի թանգարանում մինչև այժմ կախված են մնում դատարկ շրջանակներ: Թանգարանի ադմինիստրացիան հինգ մլն պարգև է նշանակել նկարների հայտնաբերման տեղեկատվության համար:
Փոշեծծիչային կողոպտիչներ
2006 թվականին Ֆրանսիայում գործում էր «Փոշեծծիչային կողոպտիչները»: Կողոպտիչները այդպիսի անվանում ստացել էին, քանի որ իրենց գործողությունները կատարում էին փոշեծծիչների և դրելների օգնությամբ: Քանի որ երկաթյա պահարանները դժվար է կոտրել նրանք դրելով ծակել էին դրանք և ուժեղ փոշեծծիչների օգնությամբ քաշում էին կանխիկ դրամը: Այս մեթոդը հետքեր չէր թողել: 2011 թվականի տվյալներով կողոպտիչներին հաջողվել էր գողանալ 80.000 դոլար 15 գիշերվա ընթացքում: