«Իրատես de facto» թերթը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ։ Հատված հարցազրույցից.
- Պարոն Այվազյան, ո՞ւմ հետ եք անցկացնում Նոր տարին:
- Ընտանիքիս:
- Պարզ է՝ բուդ, գոճի-մոճի, եւ իհարկե` կոկորդիլոս:
- Չէ, չէ, ըտենց չէ, շնորհքով, նորմալ:
- Իսկ չե՞ք միանա` «Ո՛չ բդին, ո՛չ կոկորդիլոսին» «Հայկական ժամանակի» սկսած շարժմանը:
- Չէ, չէ, ընդունված տոն է, պտի անցկացնել:
- Ափսոս, ինքնատիպ կլիներ, հայ հանրությունը կիմանար, որ Դուք ձեզ պահում եք ինչպես աղքատ հայը, որը ծակ կոշիկներով գնում է դպրոց, մի կոնֆետ չունի, որ դնի իր Նոր տարվա սեղանին:
- 18թ. մեկը հանդիպում է հեղափոխություն անողներին, հարցնում է` ի՞նչ եք անում, ասում են` ապստամբություն, որ հարուստներ չլինեն։ Է՜, ասում է, իմ պապիկը ապստամբություն էր անում, որ բոլորը հարուստ լինեն:
- Առանձին վերցրած մեկ կուսակցությունում` ՀՀԿ-ում, Ձեր ապստամբությունը, պետք է ասել, միանշանակորեն ու աննման է ստացվել: Կոնկրետացրեք:
- Ում ինչքան կարողանում եմ` էս Նոր տարում օգնում եմ. յոթ տարի է՝ Չարենցավանի մանկապարտեզներին եմ օգնում։
- «Կուլո՛կ» եք ուղարկում, որի մեջ ո՛չ բուդ կա, ո՛չ էլ կոկորդիլոս, ջեմով կոնֆետ, չամիչ, մանդարին։
Հա, Ձեր ասած` «կուլոկն» եմ ուղարկում: Դե հիմա ինչ կարողանում, էն եմ անում...»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում