Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Спорт Экспресс-ին պատմել է ազգային հավաքականի շուրջ սպասումների մասին և կիսվել ապագայի նկատմամբ ունեցած նախագծերով:
-Վարդան, նախօրեին ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Euro-2016 մրցույթի ընտրական փուլի անցկացման համակարգը, ինչից ելնելով Ֆրանսիա կմեկնեն յուրաքանչյուր ինը խմբում լավագույն արդյունք ցուցաբերած երկու հավաքական, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած, սակայն լավագույն արդյունքները ունեցած ակումբը, ինչպես նաև անցումային խաղերի չորս հաղթող: Այսպիսի կանոնակարգը հարմա՞ր է Հայաստանի հավաքականի համար, թե կայի՞ն ավելի լավ տարբերակներ:
- Իհարկե հարմար է: Չնայած մեծ մասամբ ինչպիսին էր լինել ընտրական փուլի համակարգը, այժմ ըստ էության յուրաքանչյուր երկրորդ եվրոպական հավաքական կդառնա Euro-ի անդամ: Դատեք ինքներդ. ՈՒԵՖԱ-ի գոտում այժմ կա 53 հավաքական, այդ թվում ներառյալ նաև Գիբրալթարը, իսկ Եվրոպայի առաջնությունում կմասնակցի նրանցից 24-ը: Մի քանի «թզուկ» հավաքականների հաշվի չառնելու դեպքում ստացվում է 48:
-Այժմ ամենայն հավանականությամբ Հայաստանի հավաքականի միակ նպատակը կլինի Euro դուրս գալը:
-Մեր առջև միշտ մեկ նպատակ է դրվել: Անկախ մեր սեփական հավաքականի ուժից և մրցակցի ուժից, մեր առաջադրանքը միշտ եղել է առավելագույնը: Եվ վերջին երկու ընտրական փուլում մոտ էինք այդ առաջադրանքը լուծելուն:
- Ձեր ղեկավարության ներքո հավաքականը աննախադեպ վերելքների է հասել:
-Հնարավոր է, սակայն մենք ամեն դեպքում չենք գնում աշխարհի առաջնություն, չնայած մինչև վերջ պայքարում էինք դրա համար: Իսկ այժմ Հայաստանը լավ հնարավորություններ ունի իր պատմության մեջ առաջին անգամ ամենախոշոր մրցաշարի դուրս գալու համար: Լավ կլիներ, եթե փետրվարի 23-ի վիճակահանությունը ավելի բարեհաճ գտնվեր, քան անցած անգամ էր: Ամեն դեպքում հայտնվել Իտալիայի, Դանիայի և Չեխիայի հետ մեկ զամբյուղում, ինչպես նախկին ընտրական փուլում էր, համաձայնվեք ամենալավ տարբերակը չէ:
-Այժմ ինչպես անկախ մարդ արդեն կարելի է հետաքրքրվել, թե ինչպես եք Դուք գնահատում Հայաստանի ներկայիս հավաքականի ուժը: Ըստ Ձեզ նա մտնու՞մ է հետխորհրդային տարածաշրջանի լավագույն եռյակի մեջ:
-Այդ մասին անգամ խոսում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ մեզնից առաջ գտնվում են միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Բավարար է նայել այն ակումբները, որ ներկայացնում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, նրանց մակարդակը բացահայտելու համար: Չեմ ցանկանում կրկին զբաղվել մեր և ուկրաինացի ու ռուսների ֆուտոբլիստների հետ համեմատությամբ, սակայն մտածում եմ, որ բոլորը հասկանում են, թե ինչքան լուրջ ուժ է ներկայացնում մեր հավաքականը այժմ:
-Ոչ բոլորն են հասկանում, թե ինչու՞ հավաքականը ներկայիս մակարդակին հասցնելուց հետո, որոշեցիք այն լքել: Ընդ որում այն ժամանակ, որ նրա մոտ ամենաիրական հնարավորությունն էր առաջացել պատմության մեջ դուրս գալ խոշոր մրցաշար:
-Ուղղակի ժամանակը եկել էր ինչ-որ բան փոխել: Մասնագիտական աճի համար ինձ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, իսկ դա հնարավոր է ակումբային մակարդակով: Ես ցանկանում էի ինձ փորձել ակումբային ֆուտբոլում և հաջողությունների հասնել նոր վայրում: Այժմ կա մի քանի տարբերակ, մտածում եմ մոտակա ժամանակներս վերջնական որոշում կկայացնել:
- Ռուսաստան կանչու՞մ են:
-Կար մեկ առաջարկություն, սակայն ես հրաժարվեցի:
- Քի՞չ էին առաջարկել:
-Ոչ, հարցը փողի մեջ չէ:
- Իսկ ինչու՞մ:
-Դրա անլրջության մեջ է:
-Եվ այնուամենայնիվ, ինչքան ես գիտեմ, շատ հայ երկրպագուներ երազում են, որ Դուք վերադառնաք հավաքական, որը ոչ մի կերպ չի կարողանում գտնել համապատասխան մարզչի:
-Հավաքականում ես անց եմ կացրել անմոռանալի ժամանակ և շատ հպարտ եմ մեր կատարած աշխատանքի համար: Սակայն որոշումը ես արդեն ընդունել եմ: