«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ Դրաստամատ Սուքիասյանը գրում է, թե ինչպես է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իրեն մեծ պարտքի տակ գցել, և խնդրում է օգնել իրեն դուրս գալ ստեղծված ծանր դրությունից։

«2009թ-ին, երբ կորցրել էի աշխատանքս, որոշեցի վարկ վերցնել, ձեռք բերել մի քանի անասուն և զբաղվել անասնապահությամբ: Իմ ծանոթներից մեկի հետ զրույցում Սուրեն Սուրենյանցը պատրաստակամություն է հայտնում օգնել ինձ վարկ ստանալ, քանի որ ծանոթներ ուներ բանկում։

Հաջորդ օրն անձամբ հանդիպեցի նրան «Մարինո» սրճարանում։ Զրուցեցինք և պայմանավորվեցինք, որ որպես գրավ պետք է հանդես գա իմ հողամասը։ Պետք է ստանայի 15000 ԱՄՆ դոլար վարկ։

2009թ-ի նոյեմբերի 25-ից սկսեցինք զբաղվել վարկավորման գործընթացով։ Ժամանակ առ ժամանակ նա ինձանից պահանջում էր գումարներ՝ գործընթացը կազմակերպելու համար։ Այդ գումարները վերցնում էի ընկերներից, հարևաններից՝ մտածելով, որ վարկը վերցնելուց հետո կվերադարձնեմ։ Մեկ օր էլ զանգահարեց, ասեց, որ 800 ԱՄՆ դոլար կանխավճար պետք է վճարվի բանկին, որը վարկը վերցնելու ժամանակ կվերադարձվի ինձ։ Դա արդեն մեծ գումար էր հարևաններից խնդրելու համար։

Այդ պատճառով 2000 դոլար տոկոսով փող վերցրի՝ ամսական 10%-ով։ 800 ԱՍՆ դոլարը ուղարկեցի Սուրենյանցին, 700 դոլարով ծանոթներիս պարտքից վերադարձրի, իսկ մնացած 500-ը ներդրեցի անասնագոմի վերանորոգման և անասուններ ձեռքբերելուց հետո սկզբնական ծախսերի համար։

Սուրենը խոստացել էր, որ վարկը կստանամ 2010թ-ի հունվարի 15-ին։ Բայց այդպես էլ չստացա։ Նրան ասացի, որ հրաժարվում եմ վարկ ստանալուց։ Նա ինձ համոզեց, որ ինչ-ինչ պատճառով բանկը չի կարող վարկ տրամադրել, և իմ փաստաթղթերը տարավ մի վարկային կազմակերպություն»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։