Bionix հեևակի մարտական մեքենան մշակվել է Singapore Technologies Automotives ընկերության կողմից և 1999 թվականին ընդունվել է սպառազինման Սինգապուրի զինված ուժերում Bionix 25 և Bionix 40/50 տեսակներով:
Bionix II ՀՄՄ-ն մշակվել է և ընդունվել Սինգապուրի բանակի կողմից 2006 թվականի հոկտեմբերին, որը նաև թողարկվել է հրամանատա-շտաբային տարբերակով:
Bionix-ը նաև ունի զրահապատ վերանորոգման-էվակուացիոն մեքենա` հագեցած 30 տոննա բարձրացնող կռունկով և զրահապատ կամուրջ տեղադրող մեքենա` MLC30 կամրջով:
Bionix II ՀՄՄ
Bionix II ՀՄՄ-ն օժտված է նույն կորպուսով, ուժային համակարգով և կախոցով ինչ մեքենայի նախորդ տեսակները: Այն հագեցած է մարտի կառավարման թվային համակարգով, ցանցային օժանդակությամբ, 30 մմ.-անոց АТК ընկերության MK44 Bushmaster թնդանոթով` զինամթերքի կրկնակի լիցքավորման համակարգով, մոդուլային զրահով և 7.62 մմ-անոց երկու գնադացիրներով: Մեքենան ունի երկտեղանի աշտարակ և կարող է տեղափոխել մինչև10 հոգի:
Bionix-25 ՀՄՄ
Մեքենան օժտված է երկտեղանի աշտարակով և կարող է տեղափոխել մինչև 10 հրաձիգ: Սպառազինված է 25-մմ ATK M242 թնդանորով` զինամթերքի կրկնակի լիցքավորման համակարգով, ուղղաձիգ և հորիզոնական հարթություններում հավասակշռմամբ: Մարտալրակազմը 180 հատ 25 մմ. կրակին պատրաստ արկ և լրացուցիչ 420 հատ դարսված դարսակների վրա:
Նշանառուի նստանեղը սպառազինված է ցերեկային 8-անգամյա խոշորացմամբ և ջերմային գիշերային նշանոցներով, որոնք նախատեսված են թնդանոթի նշանառման համար: Անհրաժեշտության դեպքում նշանոցներին ավելացվում է լազեռային հեռաչափը:
Bionix 40/50 Զրահափոխադրիչ
Bionix 40/50 Զրահափոխադրիչը օժտված է մեկ տեղանի աշտարակով պատրստված Սիգապուրի Chartered Industries-ի կողմից: Այն տեղավորում է 11 հետևակայինի և սպառազինված է 40 մմ նռնականետով, 7,62 մմ և 12,7 մմ-անոց գնդացիրներով:
Աշտարակը
Աշտարակը պտտվում է 360°, թնդանոթի հորիզոնական և ուղղաձիգ նշանառությունը իրականցնում է թվային էլէկտրական համակարգը: Ղեկավարման օրգանները առկա են և նշանառուի և հրամանատարի մոտ: Երեք ցերեկային շրջադիտակները հնարավորություն են տալիս նշանառուին դիտարկել մեքենայի հետնամասը և աջ կողմը:
Շարժիչը
Ուժային համակարգը, որը տեղադրված է մեքենայի դիմացի աջ մասում դաշտային պայմաններում հեշտությամբ կարող է փոխարինվել 15 րոպեից քիչ ժամանակում: Մեքենան հագեցած է Detroit Diesel 6V-92TA տեսակի դիզելային շարժիչով և տուրբոներմղիչով, որը զարգացնում է 2400 պտույտ րոպեյում 475 - 550 ձ.ու. հզորությամբ: Շարժիչային հատվածը սարքավորված է ավտոմատ հակահրդեհային ահազանգման և մարման համակարգով չոր փոշու կիրառմամբ:
Կախոցը և ընթացքային մասը
Բրիտանական Horstman Defence Systems արտադրության հիդրոպնեվմատիկ կախոցը ապահովում է սահուն ընթացք, որն անհրաժեշտ է սպառազինության համակարգի և անձնակազմի հարմարավետության համար: Հիդրոպնեվմատիկ կախոցը հիմնաված է փորձված Hydrogas կառուցվածքի վրա, որը տեղադրված է Challenger տանկի և AS 90 ինքնագնաց հաուբիցների վրա:
Խուսավարումը
Bionix-ը զարգացնում է 70 կմ/ժ արագություն ճանապարհով և 25-40 կմ/ժ հատված տեղանքով: Ընթացքի պաշարը կազմում է 415 կմ` 45 կմ/ժ արագությամբ երթևեկելիս:
Bionix-ը հաղթահարում է մինչև 60% բարձունքներ և մինչև 30% կողային թեքություններ: Շրջադարձի շառավիղը 9,9 մետր է: Արագացումը 0-32 կմ/ժ կատարում է 10 վայրկյանում: Բարձրությունը 2,30 մ., երկարությունը 6,90մ.:
Դավիթ Սոֆիյան