«Կան դպրոցներ մամուլում, որոնցով մեր ժողովուրդը պետք է հպարտանա, և կա այնպիսի մամուլ, որ երկու-երեք տարի եթե էսպես աշխատեն, կդառնան տուալետի թուղթ, որովհետև դրանք տուալետի թղթի վրա գրում են իրենց մտքերը ու գցում բակը, եղա՞վ»,– ասաց «Գրանտ քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը մեր այն հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է մամուլում գրվածը, թե Դուք կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը պահում եք, սակայն «տակից» Ձեր աշխատողներին «հրահրում» եք մասնակցել այդ առնչությամբ ընդդիմադիրների ու քաղակտիվիստների կազմակերպած միտինգներին։ Իսկ Դուք կցանկանա՞ք, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա. հարցը Հ. Վարդանյանը թողեց անպատասխան. «Ֆսյո, էլ ես հարցերի չեմ պատասխանում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։