ԱԺ-ում քննարկվում է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կոալիցիայի նախաձեռնությունը: Հիմնական զեկուցողը Դավիթ Հարությունյանն է, ով էլ նշեց հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության կարևորության մասին և պատասխանեց պատգամավորների հարցերին:

Նա նշեց, որ խնդիրն արդիական դարձավ դեկտեմբերի երկուսից հետո, երբ հարցեր առաջացան:

«ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը նախաձեռնությամբ էին հանդես եկել, ստեղծել այդ հանձնաժողովը, մեծամասնությունը մերժեց դա, հիմա ասենք, որ շատ կարևոր է, որ այդ հարցերին համապատասխան լուծում տրվի», - նշեց նա, հավելելով, որ մերժել են, որպեսզի այն չհանդիսանա քաղաքական շահարկումների առիթ:

«Հիմա առաջարկում ենք ավելի համակարգված մոտեցում և նշենք, որ այն հարցերը որոնք առաջարկվել էին, նեղ էր և մենք հիմա առաջարկում ենք ավելի լայն հարցեր», - նշեց նա:

Դավիթ Հարությունյանը թվարկեց այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովում:
«Գազի դիմաց կուտակված պարտքի հարցը նույնպես կարևոր է: Նպատակը ոչ թե պարտքի առաջացումը ստուգելն է, այլ պարտքի ձևավորման օրինականությունը և չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը:

Հաջորդը վերաբերում է Հայռուսգազարդի քսան տոկոսի գնահատման ճշգրտությանը: Մյուսն այլ էներգակիրի ներկրման հարցն է, ինչպիսին են կանխատեսումները: Հաջորդ հարցը վերաբերում է ոչ թե Հայաստան ներկրող գազին, այլ որ օգտագործենք մեր երկիրը որպես տարանցիկ երկիրր: Հաջորդը գազի գինն է: Ինչպես է սակագինը ձևավորվում, սկսած ամենապարզ կարգավորումից», - նշեց նա, հավելելով, որ սրանք են այն խնդիրները, որոնք առավել արդիական են և որոնց պետք է անդրադառնա հաշվիչ հանձնաժողովը: