«Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային
համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Դա
նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես
այսքան են փոխանցել:
Խնդիրն այն է, որ աշխատավարձից պարտադիր կուտակայինին փոխանցվում է 5
տոկոս, ևս 5 տոկոս վճարվում է պետբյուջեից։ Ամբողջ տարվա համար նախատեսված է
փոխանցել 20.6 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական
գումարը պետք է կազմի 17 միլիարդ դրամ, բայց եղել է 674 մլն դրամ։
Առայժմ պարզ չէ, թե որն է նման «թերակատարման» պատճառը, կարող է լինել մի քանի տարբերակ։
Մեկն այն է, որ գործատուների մեծ մասը սպասում է ՍԴ վերջնական որոշմանը և չի պահել պարտադիր կուտակային վճարը։
Երկրորդն այն է, որ իրական աշխատավարձերի մասին տեղեկատվությանը կառավարությունը չի տիրապետում։
Երրորդ տարբերակն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է
ստվերային աշխատողների թիվը՝ ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի։
Թեմայի մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»,–գրում է թերթը։