Այս պահին ԱԺ-ում ընթանում է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի հերթական հանդիպումը:
YerevanNews.am-ը ԱԺ-ից հայտնում է, որ նիստին մասնակցում են ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:
Նշենք, որ նիստին այս անգամ մասնակցում են նաև «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք երիտասարդներ: Ենթադրվում է, որ նիստին քննարկվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ համատեղ պայքարի հարցերն ու կառավարության հրաժարականի պահանջը: