Պատրաստվում է Հայաստանի պատմության գրքաշար, որը նվիրվելու է Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման 100-ամյակին:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստվում է Հայաստանի պատմության նոր գրքաշար, որտեղ Հայրենիքի պատմությունը ներկայացվելու է ըստ բնակավայրերի` գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ ներկայացնելով բնակավայրի մասին բոլոր տվյալները` տեղադրություն, անվանում, պատմություն, բնակչություն, վիճակագրություն, տնտեսություն, եկեղեցի, դպրոց , զբաղմունք և այլն: Գրքաշարը բաղկացած է լինելու 36 հատորներից, որոնք խորհրդանշելու են հայոց այբուբենի տառերը:
Գրքերը կարելի է ձեռք բելեր բաժանորդագրությամբ: Ամբողջ գրքաշարը պատրաստ կլինի 8-10 տարիների ընթացքում:
Աղբյուրը` Raa-am.com