Արդեն մայիսին, ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ՙդեմքով շրջվել էր՚ դեպի առաջիկա ամառ, դրա համար էլ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում տարվող աշխատանքները, ընթացիկ ծրագրերի իրականացումից բացի, նպատակ ունեին շոգ եղանակներով պայմանավորված՝ ջրի սպառման ՙպիկերին՚ ապահովել ջրային կառույցների անխափան գործունեությունը:
Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 2319 մետր մետաղական, 753 մետր պոլիէթիլենային ջրագիծ և 41 մետր կոյուղի, փոխարինվել՝ 453 մետր ջրագիծ և 10 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 4021 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 569 ջրագծի վթար, 1738 կոյուղու վթար և 236 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 48 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 18 ջրաչափական հանգույց, մաքրվել է 28 դիտահոր և 67 անձրևաընդունիչ:
Մայիսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 70,0%-ը,՝ 17-23,5 ժամ՝ 26,0%-ը, իսկ 12-17 ժամ՝ 4,0%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1571 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման և հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը անցած ամսին ավելացել է 279-ով և կազմել 356,196: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել է 146,000 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել 12,3 մ3, որը նախորդ մայիսի համեմատ ավել է 0,2 մ3-ով: Ապօրինությունների դեմ տարվող աշխատանքի արդյունքում կազմվել է 308 տարաբնույթ խախտման ակտ, որից 17-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. մայիսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/: