ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «Космопольская правда» թերթին տված հարցազրույցում խոսել է հայկական առակների, թատրոնի և աշխարհի վերջի մասին:
-Ռուսաստանը բազմազգ պետություն է, սակայն այժմ երկրի տարբեր կետերում հակամարտություններ են սկսվում: Ինչպե՞ս միավորել տարբեր ազգեր:
-Միայն սերը: Շատ քիչ է քաղաքական գործիչների վրա հույս դնելը: Եվ անգամ մշակույթն է սիրուց ցածր: Մեզ կփրկի ավելի լավը լինելու, համապատասխան լինելու ցանկությունը: Եվ դա ես չեմ պացահայտել:
-Շատ դերասաններ և ռեժիսորներ իշխանության են ձգտում: Արդյո՞ք կարող է դերասանը քաղաքական գործիչ լինել:
-Մենք չպետք է նախանձենք այդ մարդկանց: Ափսոս է այն, ինչով նրանք զբաղվում են: Օրինակ, Գավարուխինը: Նա հիանալի ռեժիսոր է, հիանալի մարդ: Թո՛ղ կինո նկարի, ինչի՞ն է պետք դումա գնալ: Արվեստագետը այնպեղ ի՞նչ պետք է անի:
-Հայերը հայտնի են իրենց առակներով: Կա՞ որևէ առակ, որով Դուք առաջնորդվում եք:
- Ո՛չ, չէ՞որ կյանքում ամենինչ փոխվում է: Օրինակ, մենք ներկայացում ենք բեմադրել և հանկարծ ես հայտնաբերել եմ, որ կյանքը հերքում է այն, ինչ ես մինչ այդ ասում էի: Կարծում եմ, որ իմաստը հենց դրանում է: Ինչպես ասել է Սոկրատը. «Ստուգել և կասկածել»: Հենց դադարում ես փոխվել, կարելի է թաղել:
-Դուք 250 դեր եք խաղացել: Արդյո՞ք կա այնպիսի դեր, որ չեք ղխաղացել, բայց կցանկանայիք խաղալ:
-Դեռ ոչ: Ես անգամ Համլետ խաղալու ցանկություն չեմ ունեցել: Բայց հուսով եմ, որ առողջությունս կների և ես կկարողանամ ինքս ինձ և մյուսներին կարևոր բաներ պատմել:
-Այժմ շատերը խոսում են աշխարհի վերջի մասին: Դուք հավատու՞մ եք գուշակություններին:
-Ո՛չ: Միգուցե, իրավունք չունեմ ասել, բայց ես անգամ Աստծուն չեմ հավատում: Ես հավատում եմ մարդուն: Եթե վաղը փողոցում վատանամ, ապա մարդը կգա ինձ մոտ և կօգնի: Ես համաձայն եմ Այնշտայնի հետ. «Եթե Աստված չկա, հարկավոր է նրան հորինել»: Մեզ դա անհրաժեշտ է: