Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Աֆրիկյանների տան մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Աստղիկ Աղեկյանը։ Նրա խոսքով` բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները հարվածել էին իրեն, նրա ձեռքերին եւ ոտքերին բազմաթիվ վնասվածքներ կան, սակայն պարզից էլ պարզ է, որ որեւէ ոստիկան իր նկատմամբ բռնություն գործադրելու համար պատասխանատվության չի ենթարկվելու։
Աղեկյանը երեկ մեզ պատմեց, թե երբ եւ ինչու էր հայտնվել Աֆրիկյանների տան մոտ եւ ինչ էր տեղի ունեցել հետո։ «Հետաքրքրվեցի, թե ինչ է կատարվում, ասացին, որ շենքից արդեն քարեր են քանդում, քարերի մի մասը իջեցրել են։ Գնացի, մոտեցա երիտասարդներին, ովքեր այդտեղ հավաքված էին, զրուցեցինք, ասացին, որ չգիտեն, թե ինչպես պայքարեն շենքի ապամոնտաժման դեմ։ Առաջարկ եղավ, որ հարվածենք շենքի շուրջը տեղադրված պարսպին, որ աղմուկ լինի, այդպես էլ սկսեցինք անել», գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: