«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն նոր խորհրդական էր նշանակել Աննա Գևորգյանին:
Աննայի կենսագրական տվյալներից armlur.am-ը տեղեկացավ, որ նա սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Վարչապետի նոր խորհրդականը հուլիսի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և գույքի հայտարարագիրը: Ըստ դրա՝ նա 2013թ. ունեցել Է 3 մլն 800 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և միանվագ վճարներից Ա. Գևորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: