Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ առեղծվածային երևույթներ, իրադարձությեւններ. դրանցից մեկն էլ Բերմուդյան եռանկյունին է:

Բերմուդյան եռանկյունին Երկրի ամենամեծ և ամենահայտնի անոմալ տարածքն է: Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է, իրականում աշխարհագրական տեսանկյունից այն այդքան էլ եռանկյունաձև չէ: Այն գտնվում է Բերմուդյան կղզիների, Ֆլորիդայի և Պորտո Ռիկոյի սահմանների միջև: Որոշ դիտարկումների համաձայն` նրա տարածքի մեջ ներառվում են նաև Կարիբյան ծովի, Մեքսիկական ծոցի և Ատլանտիկ օվկիանոսի արևելյան մասը` մինչև Ազովի կղզիներ: Ջրի հատակում առկա են մի քանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք,աբիսալ հարթություններ, խորը ջրանցքներ, թեք և միջին հարթություններ: Ատլանտյան օվկիանոսի այս տարածքը համարվում է ամենախորը և ամենավտանգավորը. ջրի հատակին առկա են նաև հոսող նստվածքային գոտիներ, որոնք տեղ տեղ հասնում եմ մինչև 2 կմ: Ջրի ջերմաստիճանը Բերմուդյան եռանկյունու տրոպիկական մասում տատանվում է 22-35 աստիճան: Տվյալ տարածքում կան 7 մեծ և 150 փոքր կղզիներ: Սակայն Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հիմնական հանգույցը կայանում է Գոլֆսթրիմի ջրային հոսանքները և ջրային ցերկուլյացիաները: Նման ցերկուլյացին շարժ առկա է նաև մթնոլորտային հատվածում: Հաստատված է, որ այստեղ 5-6 օրը մեկ փոթորիկներ են տեղի ունենում, քանի որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է տրոպիկական ցիկլոնների ազդեցության տակ: Այս հատվածում հաճախակի են նաև հզոր և կործանարար, զիգզագային ընթացք ունեցող տորնադոները:

20-րդ դարից ի վեր նշված վայրը մարդկանց ահաբեկող խոշորագույն կետն է:
«Բերմուդյան եռանկյունի» անվանման հեղինակը համարվում է Վինսենթ Գադիսը, ով 1964 թվականին հրատարակեց «Բերմուդյան մահացու եռանկյունի հոդվածը»:

Բերմունդյան եռանկյունին մարդկության ուշադրությունը գրավել է, քանի որ վաղուց ի վեր այնտեղ տեղի են ունեցել խորհրդավոր աղետներ հաճախ այդ տարածքից անհետանում են նավեր, օդանավեր` առանց որևէ աղետի ազդանշան տալու: Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շներ, կատուներ, բայց անհետացած մարդկանց չեն հայտնաբերվել: Նման աղետալի դեպքերի պատճառով Բերմուդյան եռանկյունին անվանում են նաև «Դժողքի օղակ», «Վհուկների ծով»: Այդ տարածքը դեռ միջնադարից համարվում է վտանգավոր: Եռանկյունում խորտակվել է մոտ 1200 իսպանական նավ:

Բերմուդյան եռանկյունում առաջին դեպքը, որը համարվել է առեղծվածային, տեղի է ունեցել դեռ 1840թ.-ին, երբ Բագամյան կղզիների մայրաքաղաք Նասաուից ոչ հեռու հայտնաբերվեց ֆրանսիական «Ռոզալի» առագաստանավը շատ լավ վիճակում, սակայն առանց անձնակազմի: Մանրակրկիտ հետաքննությունն այդպես էլ չպարզեց, թե ուր է կորել նավի անձնակազմը:
1902թ.-ին Ատլանդյան օվկիանոսում կրկին առանց անձնակազմի հայտնաբերվում է չորս կայմանի գերմանական «Ֆրեյա» առագաստանավը: Այդ օրերին օվկիանոսի նշված հատվածում լավ եղանակ էր, և այդպես էլ չբացահայտվեց, թե ուր էր անհետացել նավի անձնակազմը:
1918թ.-ին անհետանում է 19.000 տոննա տարողությամբ «Ցիկլոպ» բեռնատար նավը` անձնակազմի 309 անդամներով: Բեռնանավը անհետանում է չուղարկելով աղետի ոչ մի ազդանշան: Նավի անհետացումը բացատրելու համար հայտնվում են մի շարք վարկածներ, սակայն մինչ օրս պարզված չէ, թե որտեղ է խորտակվել նավը, և ինչն է եղել պատճառը: Բեռնանավի խորտակման ոչ մի հետք չի հայտնաբերվել:
1945թ.-ին ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի Ֆլորիդա նահանգի Ֆորդ Լոդերդեյլ ավիաբազայից օդ բարձացված հինգ «Էվենջեր» տիպի կործանիչներն այլևս ետ չեն վերադառնում: Ետ չի վերադառնում նաև նրանց փնտրելու ուղարկած հիդրոինքնաթիռը:
1953թ.-ի փետրվարի 2-ին Բերմուդյան եռանկյունուց քիչ հյուսիս անհետ կորում է անգլիական ռազմական բեռնատար ինքնաթիռը` անձնակազմի և 39 զինվորակաների հետ միասին:
1977թ.-ին Բերմուդյան կղզիներից ոչ հեռու ձկնորսական նավը էխոլոտի միջոցով օվկիանոսի հատակին հայտնաբերում է անոմալ բարձունք:
1993-ին աղետի կենտրոնում անհետանում է մի նավ` երեք ձկնորսներով, որոնց մասին շուրջ մեկ տարի ոչինչ հայտնի չի լինում, սակայն մեկ տարի անց նրանք հայտնվում են և պատմում, որ իրենց նավին փոթորկի ժամանակ մոտեցել է մի մեծ նավ, որի նավաստին նրանց օգնել է: Այդ մարդը եղել է տարօրինակ արտաքինով և խոսել է հին անգլերենով: Իսկ ամենից զարմանալին այն է, որ ձկնորսներին մեկ տարին մի քանի օր է թվացել, և նրանք անգամ պատկերացում չեն ունեցել, որ մեկ տարի գտնվել են Բերմուդյան եռանկյունու թակարդում:

Շուտով Չարյզ Բերլիցի գլխավորությամբ կազմակերպվում է գիտական արշավախումբ, և 400 մետր խորության վրա, գրեթե Բերմուդյան եռանկյունու կենտրոնում, նրանք հայտնաբերում են ստորջրյա բուրգ:
Համակարգիչների և հիդրոլոկատորի օգնությամբ ուսումնասիրելով բուրգը` գիտնականները պարզում են, որ նրա պատերը իդեալական հարթ են, առանց որևէ ճեղքերի կամ միակցման տեղերի: Եվ ամենատարօրինակն այն է, որ երկար ժամանակ մնալով ջրի տակ, բուրգի պատերը չեն բուսապատվել կամ կորալներով բուսածածկվել:

Ավստրալացի գիտնականները Բերմուդյան եռանկյունու առեղծվածը գիտականորեն բացատրում են հետևյալ կերպ. օվկիանոսի հատակը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ցնցումների, որի պատճառով այնտեղից օվկիանոսի մակերևույթ է բարձրանում մեթան: Մեթանը բարձրանալով ջրի մակերևույթ` փոխում է նրա խտությունը, որի պատճառով էլ տեղի է ունենում նավերի հանկարծակի խորտակումներ: Նույն մեթանը կարող է ջրից բարձրանալ օդ և փոխել օդի խտությունը: Դրա հետևանքով ինքնաթիռները կորցնում են հավասարակշռությունն ու անցնում օվկիանոսի հատակը:

Մյուս վարկածի համաձայն այդ տարածքում որոշ բնական երևութների հետևանքով առաջանում են ինֆրաձայներ, որոնք ինքնաթիռի կամ նավի անձնակազմի մոտ առաջացնում են տագնապի զգացողություն:

Շրջանառվում է նաև այն թափառող ալիքների վարկածը, որոնց բարձրությունը հասնում է 30 մետրի և կարող են հեշտությամբ խորտակել ինչպես նավեր, այնպես էլ օդանավեր:
Որոշ թերահավատներ էլ կարծում են, որ Բերմուդյան եռանկյունում տեղի ունեցող կործանումները լինում են ոչ ավելի հաճախ, քան օվկիանոսի մնացած տարածքներում, և դրանք բացատրվում են բնական ճանապարհով:

Չնայած կատարված տարբեր ուսումնասիրություններին` այն շարունակում է մնալ Երկիր մոլորակի ամենաառեղծվածային ու հանելուկային տարածքներից մեկը: