«Ժողովուրդ» թերթը գրում է.
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունը կարծես թե միս ու արյուն է ստանում: ՌԴ կառավարության երեկվա նիստում քննարկվել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը: Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի կողմից անկյուն մղված Ռուսաստանը հիմա փորձելու է ջանք ու եռանդ չխնայել` ԵՏՄ-ն կայացնելու և այդպես աշխարհին ցույց տալու, թե ինքն, այնուամենայնիվ, դեռ կարող է թելադրող գործոն լինել:
Բայց այստեղ հատկանշական է մեկ այլ հանգամանք. ՌԴ կառավարությունն այս հարցին անդրադարձել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների նախաշեմին: Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության խոչընդոտներից մեկն էլ ԼՂՀ-ի հետ ՀՀ սահմանին մաքսակետեր տեղադրելու հարցն է, որը պնդում էին ԵՏՄ անդամներից Բելառուսն ու Ղազախստանը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: