Արդեն 67 տարի է՝ հնդիկ ժողովուրդը օգոստոսի 15-ին նշում է իր անկախության օրը, ինչը Հնդկաստանի ամենամեծ տոներից է: Դելիում` Կարմիր բերդի պատերի վերևում առաջին վարչապետ Ջավախարլալ Ներուն մեծ ամբոխի ներկայությամբ բարձրացրեց եռագույն դրոշը` ի նշան Հնդկաստանի անկախության: Դրանով սկսվեց Հնդկաստանի պատմության նոր էտապը:
Անկախության օրը երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Բաժանման արդյունքում տեղահանվել է 1.27 միլիոն մարդ և մահացել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ:

Հենց օգոստոսի 15-ին էլ ուժի մեջ է մտել Հնդկաստանի անկախության ակտը: Բրիտանիայի գաղութարարության տիրակալությունից Հնդկաստանի փրկության ու անկախության և 1947 թ.-ին անկախ երկրի ձևավորման առիթով պետական արձակուրդ է հայտարարված Հնդկաստանում:

Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են` զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:

Հնդկաստանը զբաղեցնում է Միացյալ Նահանգների տարածքի մոտ 1/3-ին համարժեք տարածք, բայց այն երկրորդ ամենաբնակեցված երկիրն է աշխարհում՝ 1.166.079.217 բնակիչ: Հնդկաստանը տարածքի մեծությամբ յոթերորդ երկիրն է աշխարհում՝ 3.287.263 կմ²:

Հնդկաստանը աշխարհում առաջին երկիրն է մահացածների թվով` 32.719 մարդ: