ՈՒ միևնույն ա, հայ-ռուսական հարաբերություններում ամենավնասարար ու դեստրուկտիվ դերը ոչ էնքան էդ հրաբերությունները փչացնել աշխատող ՀԿ-ները տվեցին, ոչ էլ հայ հասարակության ռուսոֆոբ շերտը, գրել է իր ֆեյսբուքյան էջում Կոնստանտին Տեր-Նակալյանը և հավելել՝
Եթե խոսում ենք իրոք ժողովրդական մասշտաբով, դժվարանում եմ պատկերացնել այդ հարաբերություններին վնասած ավելի մեծ հարված, քան Ադրբեջանին 1 միլլիարդ դոլարի հարձակվողական զենքեր վաճառելն էր: Դա սրիկայություն էր ու պետական մակարդակով դաբռո ստացած սրիկայություն Ռուսաստանի կողմից: Ու հարցը այստեղ այն չէր, որ իրանց ռազմաարդյունաբերությանը շտապ փող էր պետք, կամ էլ էդ զեներքն էին մոտմները զալեժ:
Չէ, ուղղակի ռուսները առանց այն էլ ոչ այնքան շահեկան դինամիկայով զարգացող ֆոնին, երբ իրանց ու իրանց երկրի հեղինակության դեմ աշխատում են միլլիարդավոր դոլարներ ու հատկապես՝ հետխորհրդային տարածքներում, իրենք բռնեցին ու էլի իրանց վելիկոռոսական շտուչկեքը սկսեցին իրացնել: Իբր պարիտետ են փորձում պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որ հանկարծ ու հանկարծ հայերը չտրվեն գայթակղությանը ու չփորձեն բլիցկրիգ անել՝ օգտվելով նյութատեխնիկական, դիրքային ու բարոյահոգեբանական այն առավելություններից, որոնք իրոք ունենք:
Ու էս ամենի ֆոնին, ԱՄՆ-ը մի հատ էլ հումանիտար ապտակ ա հասցնում ռուսներին՝ մերժելով Ադրբեջանի առաջարկը՝ վաճառել Աֆղանստանից դուրս բերվող ավտոտրանսպորտային, կրկնում եմ՝ ավտոտրանսպորտային միջոցները: Բա՛, այ տենց բաներ...
Ուղղակի բազմիցս լինելով Ռուսաստանում, առիթ եմ ունեցել շփվել բավականին բարձրաստիճան ռուս պաշտոնյաների ու գործիչների հետ և կարելի է ասել, որ Ռուսաստանում առայժմ բացակայում է հումանիտարր քաղաքականության դերի լիարժեք ընկալումը ու ռուսները չեն հասկանում առայժմ, որ նույն էս զենքի գործարքի բացասական նստվածքը հանելու համար դեռ 5 էնքան փող պետք ա ծախսեն Հայաստանում՝ որքան ստացել էին բադրջանցիներին էդ զենքը վաճառելու արդյունքում: