Քառյակի` այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում նախնական ամփոփվել են կառավարությանը ներկայացվող 12 կետերը: Այա մասին այսօր՝ սեմտեմբերի 9-ին, նիստի ավարտին լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ մինչև սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա: Այդ կետերի շուրջ տարբեր քաղաքական ուժեր իրենց կարծիքներն են հայտնել և իրենք որոշել ենք դրանք ամփոփել՝ նպատակ ունենալով ներկայացնել միասնական դիրքորոշում:
Խորհրդարանական քառյակը քննարկվել է նաև համատեղ ցույցի անցկացման հարցը:
Ռուստամյանի խոսքով՝ ցույցն անցկացնելու մասին պայմանավորվածությունը ուժի մեջ է, քննարկվում են անցկացման ժամկետները, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հանդես է եկել իր հայտարարությամբ: Մոտ ժամանակներս խորհրդարանական քառյակը կհայտարարի ցույցի անցկացման հստակ ժամանակը: