2015-ի հենց երկրորդ գիշերվանից մեկնարկեց տուրուդմփոցը՝ շփման գծում ու մեծ հաշվով այն չի էլ դադարում։ Ու մինչի ադրբեջանցիները մոբիլիզացրել են իրենց ռեսուրսները, այդ թվում նաև տեղեկատվական ու խավիարային, իրենց լրատվամիջոցներից զատ, արդեն BBC-ով են ռեպորտաժներ պատվիրում ադրբեջանանպաստ, մեր տեղեկատվական դաշտում էլի ի հայտ են գալիս կերպարներ, որոնք ձգտում են ապացուցել, որ Դարվինը սխալ էր և որոշ մարդիկ այնուամենայնիվ հորթերից են առաջացել։
Այլ գնահատական տալ չի էլ կարելի, որովհետև բերնեբերան բացտրվեց ու ասվեց, որ հատկապես սրացումների ժամանակ ու մեծ հաշվով՝ առհասարակ էլ, չի կարելի քլունգն առնել ու ընկնել բանակի ջանին, չի կարելի «հայաստանցի-ղարաբաղցի» պառկկատում փորձել մտցնել, չի կարելի փորձել վարկաբեկել բանակի արդյունավետ ղեկավարման համար անկասկած վաստակ ու հարգանք ունեցող մարդկանց, ինչ ա թե ձեր այլընտրանքա-պայքարիստական խմբագրություններում ամանորյա օրերին այլ սկանդալային նյութեր չկան։ Չի կարելի բայց անում են։ Նոր տարվա առաջին մի քանի օրվա սակավաթիվ նյութերն ուսումնասիրելիս մի քանի նման կեղտոտ նյութի առնչվեցի ու քանի որ ես խորապես վստահ եմ, որ հորթային էվոլյուցիայի ներկայացուցիչներին անօգուտ ա բարոյախրատական ճառեր կարդալը, պարզապես ուզում եմ՝ հօգուտ քլնգված բանակի ու նախարարի օգտին.
Բանակն ակտիվորեն քլնգող պայյքարիստներին որ խոսացնում ես, իրանք սիրում են պարբերաբար հղումներ անել արտասահմանյան բանակների փորձի վրա ու հատկապես պոպուլյար է Իսրայելի բանակի օրինակը։ Հիմա եկեք համեմատենք իսրայելի ու Հայաստանի բանակների համարժեք պարամետրեր, որպեսզի հասկանանք, որ քլնգիստներին իրականում պետք ա ճիպոտներով փողոցով լարել.
Ինքնասպանություններ
ՑԱՀԱԼ-ում (իսրայելի բանակի անվանումը), որտեղ ամենախիստ կերպով են պայքարում միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ ու եթե ասենք ինչ որ զորամասում բացահայտվում է դեդովշչինայի դեպք՝ ցրում են այդ զորամասը, այս տարի գրացվել է ինքնասպանությունների 15 դեպք։ ՑԱՀԱԼ-ից մոտ երկուսուկես անգամ ավելի քիչ թվակազմ ունեցող Հայակական բանակում անցած տարում գրանցվել է երկու նման դեպք, այսինքն՝ ինքնասպանությունների ցուցանիշով ՑԱՀԱԼ-ը ավելի քան երեք անգամ ավելի բարձր ցուցանիշ ունի։
Մարտական կորուստներ
Համմեմատենք նաև մեր ու ՑԱՀԱԼ-ի մարտական կորուստների ցուցանիշները։ Մեր համար 2014-ը դրաձավ աննախադեպ լարվածության տարի՝ հրադադարից հետո ու մարտական կորուստների թիվը հասավ 25-ի, այն դեպքում, երբ մեզ տեխնոլոգիապես, թվաքանակով ու հնարավորություններով էապես չզիջող հակառակորդի մոտ այդ թիվը առնվազն մի քանի անգամ ավել է և մոտ է 150-ին։
Իսրայելը, որն այս տարի մոտ 100.000-ոց հիանալի զինված, հակառակորդին տեխնոլոգիապես ու թվապես հարյուրապատիկ գերազանցող զորախմբով մարտական օպերացիա իրականացրեց Գազայի գոտում, ունեցավ 66 զոհ՝ հենց օպերացիայի ժամանակ, և ևս 4-ը՝ մինչև տարեվերջ։
Այս գործողությունները իհարկե իրար հետ ուղիղ համեմատել չի կարելի, սակայն եթե նայենք ուժերի հարաբերակցություններին և տարվա ընթացքում կիրառված զինամթերքի քանակին համեմատելու եզրեր շատ կան:Համեմատությունը այնպիսին է, որ բանակների քանակների հետ համեմատած կորուստները հավասար են: Իսրայելը կիրառել է մոտ երեք անգամ մեծ զորք և նույնքան էլ կորուստները շատ են հայկական բանակից: Իզուր չեն փաստորեն իսրայելական որոշ զինվորականներ անթաքույց ասում, որ հիանում են հայկական բանակով: Կրկնում եմ, սա այն պարագայում, երբ Իսրայելի տեխնոլոգիական առավելությունը ոչ միայն արաբ գրոհայինների, այլ անգամ մեր բանակի համեմատ անգամ համեմատել չի կարելի։
Զինովրական հանցագործություններ/ոչ կանոնադրական հարաբերություններ
Այս մի ցուցանիշը հասկանալու համար պետք է համեմատենք մեր բանակը՝ մեր բանակի հետ։ Ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում բանակում անցած տարի մահացել է երեք զինվոր, որից երկուսը ինքնասպան է եղել: Ու սա այն դեպքում, երբ դրա նախորդ տարում, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում գրանցվածծ կորուստների թիվը մոտ երեք անգամ ավելին էր, բայց անցած տարվա սկզբի Օհանյանը հայտարարեց, որ ձեռնամուխ են լինում փողոցային բարքերի դեմ պայքարին՝ բանակի շարքերում և մեկ տարում այդ ցուցանիշը անգամներով կրճատվեց, իսկ դա անհնար է վերագրել զուտ պատահականությանը, քանի որ հասարակության ընդհանուր դաստիարակության մակարդակը առանձնապես չի փոխվել դեպի լավը այս մեկ տարվա ընթացքում, էլ չասեմ՝ մի քանի անգամ։ Ես հակված եմ սա բացատրել հետևողական ու պրպտուն աշխատանքով, որը տանում են բանական ու եկեղեցին, որի սպասավորները զորամասերում հաճախ խաղում են ոչ այնքան հոգևորականի, որքան հոգեբանի դեր, ինչը թույլ է տալիս պրոֆիլակտիկա իրականացնելու՝ պատանի ու տաքարյուն զինվորների շրջսանակներում։
Ու այսքանով հանդերձ, հարգելի լրագրողներ, նորից ու նորից ծագում է հարց. ինչո՞ւ պետք է նման սիրողական վերլուծություն անի Կոստյան, ով լրագրող չէ, բայց կարողանում է օգտվել միանգամայն բաց տեղեկատվական աղբյուրներից ու տեսնում է մի արդյունք, իսկ դուք, եթե բարեհաճում եք անգամ չքլնգել բանակը, կամ էլ Սեյրանին, ապա որպես կանոն՝ ՊՆ-ի ու ՊԲ-ի պաշտոնական չոր տեղեկատվությունից զատ՝ ոչինչ լայաղ չեք անում անել։ Ես հասկանում եմ, որ դա այնքան քլիք չի բերում, բայց դա պետք է, ատավել ևս՝ 21-րդ դարում, երբ պատերազմներում ինֆորմացիոն գործոնը պակաս կարևոր չէ, քան տվյալ բանակի սպառազինությունն ու մարտական ունակությունները։ Մենք նավթադոլարնե ու խավիար չունենք, որ ԲիԲիՍի-ներ կաշառենք, բայց ուղեղ էլ հո ունե՞նք, գոնե կարելի է ակնկալել այնպիիսի աշխատանք, որ բարվոք ազդեցություն կունենա առնվազն ներքին լսարանի համար։
Կոստանտին Տեր-Նակալյան. Ֆեյսբուք