Հուլիսին ծնվելու է Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթի առաջնեկը: Սակայն զույգը դեռ չի որոշել երեխայի անունը: Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Քանյեն ցանկանում է, որ իր երեխայի անունը յուրահատուկ լինի: Գրում է Daily Mail պարբերականը:
32-ամյա Քիմն ակնարկել է, որ նրանք կարող է շարունակեն ընտանեկան ավանդույթը և երեխայի անունը «Ք»-ով սկսվի:
«Կարծում ոմ, որ իրոք լավ կլիներ, քանի որ իմ և Քանյեի անունները «Ք»-ով են սկսվում: Սակայն մեր ցուցակում ունունների կեսը «Ք»-ով չեն սկսվում: Քանի որ Քանյեն հայրն է, նա ցանկանում է իր երեխայի անունը յուրահատուկ լինի»,- ասել է Քիմը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը արդեն մեկ տարի է հանդիպում են: