Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին ընդառաջ. Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում ներկայացվեց Պերճ Զեյթունցյանի “100 տարի անց” պիեսը
Այս տարի հայ ժողովրդի համար համարվում է պահանջատիրության ,հաղթանակի, վրեժխնդրության տարի: Ազգովի նշում ենք Զորավար Անդրանիկի ծննդյան 150, Հայոց Մեծ Եղեռնի 100 և Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 70 ամյակները:
Հիշարժան տարեթվեր ,որոնք մեծ դեր ու նշանակություն ունեն մեր նորագույն պատմությունը կերտելու համար: Ես ցանկանում եմ խոսել Հայոց Ցեղասպանության 100 ամյակի մասին: Տարեսկզբից մեր,ինչպես նաև արտերկրում կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ,սեմինար-քննարկումներ,ֆիլմերի դիտումներ ու ցուցահանդեսներ նվիրված Եղեռնի հիշարժան տարելիցին: Ամբողջ քաղաքում ու արտերկրում կարելի է տեսնել անմոռուկ ծաղկի տեսքով հուշանվերներ, կրծքանշաններ, պիտակներ և այլն: Այսպիսով ներկայացնեմ մի շատ յուրահատուկ ու հետաքրքիր,գեղեցիիկ ու յուրահատուկ միջոցառման մասին,որ կազմակերպվել էր Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում ապրիլի 16-ին: Միջոցառման կազմակերպիչներն էին, դպրոցի տնօրինությունը, ի դեմս`տնօրեն Արտավազդ Անդրեասյանի և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը:
Բացման ու ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Էլմիրա Նահապետյանը: Նա իր խոսքը սկսեց անմոռուկ ծաղկի պատմությամբ ու նշանակությամբ`նշելով,որ միջոցառումը բաղկացած է երկու մասից`1-ին բոլորն ականատես եղան Պերճ Զեյթունցյանի “100 տարի անց” ներկայացման,որտեղ ներկայացվեց Ջեմալ Փաշայի և նրա սպանող Անդրանիկի թոռների երկխոսությունն, իմպրովիզներ, հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմից աշակերտների կողմից: Իսկ երկրորդ մասը կրում էր պահանջատիրական բնույթ,որտեղ պատանիներն ոգեկոչում էին Թուրքիային ու ամբողջ աշխարհին սթափվել ու ընդունել Հայոց Մեծ Եղեռնի փաստը: Ականատես եղանք Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի Ջեմալի և այլոց կերպարներին աշակերտների անզուգական ու գեղեցիկ մատուցմամբ: Երեխաներն այնպես էին պատրաստված,կարծես լինեին ժամանակի ականատեսն ու վկան:Բեմադրիչներն ընտրել էին մի սկզբունք, որ օրվա 24 ժամից 12 չեն սգալու մեծ եղեռնը,այլ պարզապես սգալու էին ոճրագործության զոհերի հիշատակն,12 ժամ էլ ուրախանալու են այն փաստով,որ թուրքերը չհասան իրենց ուզածին`չկարողանալով կառուցել «Հայկական զոհերի թանգարան»:
Միջոցառման վերջում շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արտավազդ Անդրեասյանն,ով հույս հայտնեց,որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակելի`բոլորին ծանոթացնելու մեր երկրի դարավոր պատմությունն ու մշակույթը: Ելույթով հանդես եկավ նաև Արաբկիրի վարչական շրջանի Երկրապահ Կամավորական Միության տարածքային ներկայացուցիչն,ով հույս հայտնեց,որ մոտ ապագայում կազմակերվելու են նաև Արցախյան Գոյամարտին նվիրված միջոցառումներ:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի