1915 թվականի մարտին Օսմանյան կայսրությունում հայերի աքսորման հրամաններ հայտնվեցին, իսկ ապրիլի 24-ին տեղի ունեցան հայ մտավորականների, կրոնական, տնտեսական ու քաղաքական էլիտայի ձերբակալությունները. այդ դեպքերին զոհ գնաց մոտ 1.5 մլն մարդ։ Ավելի քան 20 երկիր այդ դեպքերը որպես «ցեղասպանություն» է ճանաչել։
Բազմաթիվ համաշխարհային կառույցներ ևս վաղուց այդ հարցով համաձայնության են եկել. Ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի փոքրամասնությունների հարցերով ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Երեկ՝ ապրլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս օրվան արձագանքեցին ոչ միայն Հայաստանում: Աշխարհի տարբեր երկրներում մեր հայրենակիցները համախմբվեցին ու երթով ընդվզեցին թշնամու առաջ:
Ֆրանսիայի Վալանս քաղաքում ևս հայկական համայնքն ու քաղաքապետարանը կազմակերպել էին երթ՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին ներկա էր նաև մեր թղթակիցը:
Վալանսի հայ եկեղեցու առաջնորդ Տեր Անդրանիկը աղոթեց 1. 5 միլիոն հայերի հիշատակի համար:
Երթի մասնակիցները փակել էին փողոցները՝ ջահերով ընդանալով առաջ ու բարձր ծածանելով մեր եռագույնը՝ ի ցույց աշխարհին ու թշնամուն, ի ցույց այն փաստի, որ հայերը թեկուզ սփռված, բայց միասնական են, միասին՝ մեկ բազկի նման:
Լուիզա Գրագատի