Օտարության մեջ իր ապրումների, դաստիարակության, ավանդույթների ու հայի տեսակի մասին խոսեց Հարութ բալյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
ԱՄՆ-ում հայ մնալու , հայի տեսակը պահպանելու համար որքան է ծնողների դերակատարությունը
Ոչ միայն ԱՄՆ_ ում , այլև ցանկացած օտար երկրում հայ մնալու համար անչափ կարևոր է ծնողի դերը, մանավանդ եթե երեխան գտնվում է անչափահաս տարիքում ; Օտար միջավայրում , այլազգիների ներկայությունը և վատ շրջապատը արագ կարող են ազդել երեխայի վրա ու ծնողը չնկատի թե ինչպես է փոխվում իր երեխայի վարքագիծը ; Իհարկե անհրաժեշտ է նաև ազատ թողնել , որ ձևավորվի աշխարհայացքը , բայց միաժամանակ պիտի լինի ծնող- երեխա վստահությունը , այդ դեպքում երեխան միանգամից որոշումներ չի կայացնի , որը վատ հետևանքներ կունենա ;
Ծնողների խորհուրդ , որին միշտ հետևում ես
Գրեթե մշտապես հետևում եմ ծնողներիս խորհուրդներին ; Ես միշտ ասել եմ , որ եթե ես որպես անհատ կայացել եմ այդ իմ ծնողների դաստիարակության արդյունքն է ; Նրանք ամեն առիթով չեն դադարել ասել , որ համեստությունը , ազնվությունը, հարգանքը մարդու հանդեպ ամենակարևոր հատկանիշներն են կյանքում և հետևում էին , որպեսզի ես ու եղբայրներս ապրեինք այդ սկզբունքներով ;
Արարքներ , որ երբեք չես անի , որովհետև մանկուց են այդպես սովորեցրել
Շատ ու շատ արարքներ կան , որ չեմ արել ու չեմ անի ;
Ցանկացած քայլ անելուց առաջ պետք է մտածես հարազատներիդ մասին ու ապրես այնպես , որ ծնողներիդ պատիվը բարձր պահես , իսկ օտարության մեջ դա ավելի պարտավորեցնող է դարձնում , որպեսզի չշեղվես ու հայ մնաս տեսակով , էությամբ ;
Սովորություններ , որ ծնողներիցդ ես ժառանգել ;
Երևի ընկերասիրությունը , 10 տարեկան եմ եղել , որ տեղափոխվել ենք ԱՄՆ , մեծացել եմ այնպիսի միջավայրում որտեղ կա տարբեր մշակույթ , տարբեր սովորույթներ ունեցող ազգեր , ծնողներս մեզ խիստ պարտադրում էին որպեսզի տանը խոսենք հայերեն ու անում էին ամեն ինչ , որ մեր մեջ պահպանվի հայ լինելու գիտակցությունը ;
Քո ընտանիքում ինչ ավանդույթներ կպահպանես , որ կա հայրական տանը
Իհարկե կան ավանդույթներ ՝ գրեթե բոլոր տոներին ՝ սուրբ զատիկին , տարեդարձներին մենք ՝ ընտանիքի բոլոր անդամները պիտի իրար կողքի լինենք, անկախ այն հանգամանքից թե ինչքան կարևոր գործեր կլինեն թողնում ենք ու միասին նշում տվյալ առիթը , բնականաբար իմ ընտանիքում կպահպանվի դա ; Մայրս միշտ ասում է , որ ընտանիքի կողքին պետք է լինեն նաև այն մարդիկ , ովքեր ձեզ բարին են կամենում ու երբեք մարդկային ջերմ վերաբերմունքը չփոխեք ոչ մի նյութական արժեքների հետ;
ԱՄՆ-ում ապրող հայ երիտասարդը ինչպիսին պետք է կարողանա լինել ծնողների օրհնանքին արժանանալու համար
Իր ապրած կյանքով , իր վերաբերմունքով դեպի մարդիկ ; Մեզնից յուրաքնչյուրը անցնում է այն ճանապարհը , որով վաղուց անցել են նրանք , ու կա մի բան ՝իր զավակին բոլորից լավ ծնողն է ճանաչում , Թող բոլոր երկրներում հայ ծնողը ուրախանալու ,հպարտանալու առիթներ շատ ունենա , օրհնանքներն էլ լինեն մարդկային արժեքները պահպանելու համար:
Լուսինե Արշակյան