Մի քանի օրից Երևանում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Պորտուգալիայի ընտրանիները: Սա Հայաստանի հավաքականի հերթական խաղն է Եվրո 2016 նախընտրական փուլում:

Հայաստանի Հավաքականը Եվրոպայի 2016 թվականի եզրափակիչ ուղեգիր ձեռք բերելու բոլոր շանսերը գործնականում կորցրել է: Կան միայն տեսական հնարավորություններ, բայց նույնիսկ հրաշքն այդ տեսական հնարավորթւոյւնները ի կատար չի ածի:

Հավաքականը գնտնում է ծայրահեղ ծանր վիճակում: Ֆուտբոլիստների մոտ կարծես չկա այն նվիրում, որով ծնվեց մեր ոսկե հավաքականը: Շատերը վախենում են բարձրաձայնել, բայց մեր հավաքականի առաջատարները՝ Մովսիսյան Յուրան և Հենրիխ Մխիթարյանը իրենց ուժերը կարծես խնայում են հավաքականի խաղերի ժամանակ ու 100 տոկոսվ չեն նվիրվում խաղին: Սա անզեն աչքով էլ կարելի է տեսնել: Մնացած ֆուտբոլիստներն էլ չեն փայլում իրենց նվիրվածությամբ: Անցնենք ֆուտբոլիստների թեման հույս ունեմ նրանք կհասկանան, որ Հավաքականն է կարևոր տվյալ պարագայում:

Վերը նշված խոսքերիս ընդդիմանալուց առաջ խորհուրդ կտամ ևս մեկ անգամ նայել Ալբանիա Հայաստան հանդիպումը:

Ֆեդերացիայի իռացիոնալ գործողությունները զարմանք են առաջացնում: Ես Սարգիս Հովսեփյանին որպես Հայաստանի Հավաքականի լեգենդ հարգում եմ ու հարգում եմ նրա նվիրվածությունը հայրենիքին, բայց որքանով է ճիշտ մրցաշրջանի կեսին մարզիչ փոխելը: Բերնար Շալանդը գուցե ինքնասածին մարդ չէր, բայց լավ մարզիչ էր, մնում էր չմիջատել նրա գործողություններին: Մյուս կողմից Սարգիս Հովսեփյանը որպես մարզիչ չստացված մրցաշրջանում կարող է փորձ ձեռք բերել, բայց արի ու տես այս մտորումներին երկրորդ հարվածն է տեղում` հավաքական չի հրավիրվում Արթուր Եզիգարյանը: Հարց, իսկ ո՞վ է փոխարինելու Եզիգարյանին, կամ ինչո՞ւ հավքական չհրավիրվեց Եզիգարյանը: Սրանք հարցեր են, որ ռացիոնալ պատասխան ունենալ չեն կարող:

Կատաստրոֆիկ վատ վիճակում է գտնվում նաև ներքին առաջնությունը: Մենք չունենք այնպիսի մի ակումբ, որը կարող է հավասարը հավասարին մրցել եվրոպական որևէ վատ ցուցանիշ ունեցող ակումբի հետ:

Այսքան խնդիրներից հետո: Դնել ու ասել, որ ամեն ինչ լավ է, դա արդեն լավ չէ: Իսկ ճիշտն ասողներին էլ քննադատելը դա արդեն...

Էդգար Խաչատրյան