Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Հայփոստը» մասնավոր ընկերությանը վաճառելու մասին նախագիծը, որն էլ 61 կողմ, 22 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց:
Իրար հետևից ընդունվեցին նաև այլ օրենքի նախագծեր:
Էլեկտրաէներգիայի թանկացման այս լարված փուլում սա էր պակասում ժողովուրդին: Կերան, թալանեցին, հիմա էլ առք ու վաճառք էն անում՝ սեփականացնելով ամեն ինչ:
Այստեղ հարցը միայն նրանում չէ, որ լավ կլինի այսուհետ, թե վատ՝ սրանից վատ էլ ու՞ր: Այլ նրանում, որ վերջին կաթիլներն են լցվել ժողովուրդի համբերության բաժակում, որ իր երկրի մեջ, իր հայրենիքում մարդն անտեր է մնում, չունի իրավունքներ, ամեն ինչ սեփական է՝ որոշ անհատների կողմից զավթված:
Ու Հայաստանը դեռ համարվու՞մ է պետություն, երբ պետական գրեթե բան չմնաց:
Այսօր քննարկվեց նաև «Պետական պարտքի մասին» օրենքը. փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքն ընդունվել է 2008թ-ին և միայն մեկ անգամ է փոփոխության ենթարկվել հենց 2008թ-ին:
Ըստ առաջարկության՝ Կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» բառը օրենքի 5-րդ հոդվածի 5, 6 և 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով:
5-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, այլ կերպ ասած՝ սահմանափակումներ է պարունակում: Իսկ 5-րդ հոդվածի 6-րդ կետով, եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի պակասորդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների միջին ցուցանիշի 3%-ը:
«Ստացվում է, որ գործող օրենքով սահմանափակումը վերաբերում է պետական պարտքին ընդհանուր առմամբ, որ առաջանում է ԿԲ-ի և կառավարության գործունեությամբ, մինչդեռ սահմանափակող ցուցանիշը որոշակի չափով գերազանցելու համար նախատեսված կարգավորումները առնչվում են բացառապես բյուջետային կառուցվածքին»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 2,2 տրիլիոն դրամ, որը 2014թ. վերջի դրությամբ և մոտենում է 5 մլրդ դոլարի:
«Պետական պարտք» բառը փոխարինելով «կառավարության պարտք» բառով հասարակ ժողովրդի վրայից հոգս չի պակասելու, դա ավել դերասանություն ու թղթաբանություն է, որից էական բան չի փոխվի: Այդ պարտքը ոչ պետությանն է, ոչ կառավարությանը, այդ պարտքը ծողովրդի ծանրացած ուսերին է, ժողովրդից է դուրս գալու:
Կերա՛ք ու թալանեցի՛ք, բայց հիմա ամենահավորն այն է, որ բացահայտ, « օրը ցերեկով» եք դա անում: Սա խայտառակություն է...