Ազգային ժողով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում են մի շարք փոփոխություններ ակցիզային հարկի մասով: Մասնավորապես օրենքի նախագծով առաջարկվում է ակցիզային հարկ մտցնել լցակայանների խտացված գազի համար, բարձրացնել բարձրացնել բենզինի, օղու և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը:
Նշենք, որ Կառավարությունը այս քայլը հիմնավորում է վերջին տարիներին նշված ապրանքների շուկայական գների ավելացման և ԵՏՄ անդամակցության փաստով, որովհետև գոյություն ունեն համապատասխան ստանդարտներ:
Սպասվում է, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը որոշ առումով աննշան ազդեցություն է ունենալու սպառողի գրպանի վրա: Եվ դա կարող են ցույց տալ ծխախոտի գնի վրա հարկի ունեցած ազդեցության մասով:
Այսպես՝ ֆիլտրով ծխախոտի 1000 հատի համար 5000 դրամի փոխարեն սահմանվում է 5500 դրամ: Ստացվում է, որ հատիկ ծխախոտի համար այն ավելանում է 0,5 դրամով, իսկ 1 տուփ ծխախոտի համար այն ավելանալու է ընդամենը 10 դրամով, կազմելով ընդամենը 110 դրամ:
Առանց ֆիլտրի ծխախոտների համար 1000 հատի համար 1400 դրամի փոխարեն հարկը սահմանվում է 1540 դրամ, այլ կերպ ասած՝ 1 հատիկ ծխախոտի համար այն ավելանում է 0,14 դրամով, իսկ 1 տուփ առանց ֆիլտր ծխախոտի համար ավելանում է 2,8 դրամով, կազմելով 30,8 դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրանքի գնի բարձրացումը բերում է գնողունակության անկմանը, ապա չի բացառնում, որ հասարակության վրա այս բարձրացումը նկատելի չի լինի, մանավանդ, որ ակցիզային հարկի բարձրացումն էական չի:
Հ.Գ. Ծխախոտի ու խմիչիքի դեպքում իմ անձնական կարծիքով, ակցիզային հարկը պետք է ավելի շատ բարձրացնել՝ առողջ ապրելակերպի տրամաբանության շրջանակներում:
Նարեկ Պողոսյան՝ ֆեյսբուք