Հայաստանի ամենադժվարամատչելի գյուղերից մեկը՝ Մեղրիից ոչ շատ հեռու գտնվող Նյուվադին, ժամանակին բնակեցված է եղել իրանալեզու ատրպատականցիներով կամ թաթերով: Այս մասին են վկայում 19-րդ դարի ռուսալեզու աղբյուրները, որոնք այս գյուղի բնակչությունը նշում են որպես «թաթեր», մի անվանում, որի տակ մեր տարածաշրջանի թյուրքալեզուները նույնացնում են իրանախոս մի քանի հանրույթների:

Նյուվադեցիները հավանաբար արդեն 20-րդ դարասկզբին ամբողջովին ենթարկվել էին լեզվական թյուրքացման, իսկ ավելի ուշ՝ «ազգերի խոշորացման» խորհրդային հայտնի քաղաքականության արդյունքում, դարձել էթնիկ ադրբեջանցիներ և, ի դեպ, լքել Հայաստանը ամենավերջինը:

Ցավոք, նյուվադեցիների իրանական լեզվից, որ անկներևաբար Ատրպատականի տարածքում խոսվող նոր ազարիական բարբառներից մեկը պետք է լիներ՝ հայտնված Արաքսի հյուսիսային ափին, որքան ինձ հայտնի է որևէ բան երբևիցե գրի չի առնվել:

Այդ լեզվից միակ «վերապրածը» հենց Նյուվադի տեղանունն է՝ Nüvädī նոր ազարի nüv (հմմտ.՝ պրսկ. نو [naw] ) «նոր» և dī (պրս. dīh) «գյուղ»՝ միացած ածականը գոյականի հետ կապող ä հոդակապով, որը բառացիորեն նշանակում է «Նորագյուղ», ինչը ևս ցույց է տալիս, որ այն որպես նոր բնակավայր հիմնվել է Ատրպատականից Արաքսը հատած և Հայաստանի տարածքում հայտնված իրանալեզու բնակչության կողմից:

Նյուվադիի անունը ներկայում Նռնաձոր է, սակայն: եթե խնդիր կար այն հայացնելու, ավելի ճիշտ տարբերակ կլիներ հենց Նորագյուղը կամ Նորաշենը:

Վարդան Ոսկանյան