Ուրեմն արդեն համբերությանս բաժակը լցվում է։Ես նկարվել եմ մատ ցույց տալով... Ներեք ինձ «սրբեր»,ներեք ,որ նստած ձեր տներում հիմա քննարկում եք իմ մատի պատմությունը։Լավ էր թեմա եղավ թե չէ ինչ էիք անելու՞։
Մարդու մարդ լինելը որոշում եք դրանով կամ գրագիտությունը։Կա մարդ կամ որևէ «բարոյական» ,որ չի հայհոյել երբ դանակը հասել է ոսկորին,դանակը իմ ոսկորին հասել էր ու ես մատով եմ հայհոյել նրանց՝ովքեր իմ լույսի պես ընկերներին հասցրել էին այդ օրը,եթե լսեիք պատմությունները ընկերներիս,ոնց էին ծեծել երիտասարդ,խաղաղ ցուցարար աղջկան՝կիրթ ու հրաշք աղջկա,մի տղայի,որ հազիվ շարժում է մարմինը ու էլի այստեղ է,իմ հրաշք ընկեր՝Եղիան՝մշտական առաջնորդ ու պայքարող,այսօր կոտրվածքներով ու լուրջ վնասվածքներով մեր կողքին է էլի՝ Բաղրամյանում։
Դե հիմա ասեք,ով չէր հայհոյի իմ փոխարեն։Ես հպարտ եմ ու խորապես արհամարհում եմ դատարկ «հայրենասերներին» ու «բարոյապաշտներին»ձեզ պես...
Տաթև Հովակիմյան՝ ֆեյսբուք