Ինչպե՞ս կարող է մարդն արտահայտել իր սերն ու զգացմունքները, եթե բառեը չեն բավականացնում այդ անելու համար: Այստեղ օգնության է գալիս հաբույրը:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ վստահ էին, որ համբույրի ժամանակ միմյանց հետ կապ են հաստատում մարդկանց հոգիները: Հին Հունաստանում համբույրն իրական արարողություն էր, իսկ դրա իրագործման համար ստեղծվել էր մի ամբողջական տեսություն: Սակայն կա միայն մեկ ազգ, որն ընդհանրապես չի համբուրվում: Խոսքն էսկիմոսների մասին է, ովքեր ապրում են անասելի ցուրտ կլիմայի պայմաններում, այդ իսկ պատճառով, և համբուրվելիս կարող են սառչել իրենց շրթունքները: Փոխարենը նրանք հպվում են իրար քթերի ծայրով, ինչն էլ փոխարինում է համբույրի ավանդական տարբերակին:
Հետաքրքիր է, որ գոյություն ունի համբույրի միջազգային օր, որը նշվում է հուլիսի 6-ին: Դրա հեղինակները կենսասեր մարդիկ են, ովքեր նպաստել են այս մի տոնի ստեղծմանը, որը մարմնավորում է սեր, կապվածություն, ընկերություն, մարդասիրություն և խաղաղություն: