Eurasianet վերլուծական կենտրոնն անդրադարձ է կատարել նախատեսված Երևան- Վան թռիչքի կասեցմանը : Ծրագրված 40 րոպեանոց շաբաթը երկու անգամ թռիչքները Թուրքիայի հարավ-արևելյան քաղաք Վան, որի տեղի էր ունենալու թուրքական Borsa jet ավիոկազմակերպության կողմից, նախատեսված էր սկսել ապրիլի 3-ից, սակայն չեղյալ համարվեց մարտի 28-ին: Երևան- Վան թռիչքի հայտարարությունը հետևեց Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի բարձր քննադատությանը, համաձայն որի այդ թռիչքները կխախատեն Հայաստանի` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 20 ամյա շրջափակումը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունք էր:

Թռիչքների գլխավոր նպատակն էր հայ տուրիստների տեղափոխումը ժամանակակից Թուրքիայի հեռավոր տարածք, որը կենտրոնական դեր է գրավել Հայաստանի վաղ պատմության մեջ:

Նարեկավանք հայկական տուրիստական կազմակերպությունը, որը Երևան-Վան թռիքչների կազմակերպող ընկերություններից է, նշել է, որ թռիչքները տեղի կունենան ապրիլի 24-ից հետո:

Գլխավորապես Էթնիկ քրդերով բնակեցված տարածքը մեծ նշանակություն ունի երկու պետությունների` Հայաստանի և Թուրքիայի համար: Վանը եղել է 1915 թվականի ցեղասպանության կենտրոնը: Այնտեղ է գտնվում նաև 10-րդ դարի շինություն Սուրբ Խաչ եկեղեցին:

«Առաջին հերթին ես չեմ տեսնում որևէ քաղաքական պատճառ դրա համար և դիտարկում եմ Երևան- Վան թռիչքները զուտ տնտեսական տեսանկյունից, սակայն Թուրքիան որոշել է քաղաքականացնել հարցը»,- նշել է թուրքագետ, Ազգային Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` ավելացնելով, որ սա ցույց է տալիս, որ Թուրքիան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորման մեջ:

1915 թվականի ցեղասպանության տարելիցը ակնկալվում է, որ կմեծանա Թուրքական կառավարության մտավախությունը թռիչքներ կազմակերպելու: Մյուս կողմից էլ Թուրքիան չի ցանկանում սրել հարաբերությունները քրդերի հետ:

«Թուրքիան երկար ժամանակ փորձարկում է մեր համբերատարությունը: Նրանք պարզապես սկսել են պրոցես, որով փորձում են աշխարհին ապացուցել, որ իրենք գործադրում են բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու համար»,- նշել է Modus Vivendi կազմակերպության տնօրեն Արա Պապյանը: