Բացի պետական ավագ դպրոցներից, Հայաստանի ողջ տարածքում, հատկապես Երևանում, գործում են նաև մասնավոր ավագ դպրոցներ, որոնք հիմնական ուսումն ավարտած երեխաների համար այլընտրանքային տարբերակ են հանդիսանում: Բազմաթիվ ծնողներ նախընտրում են մի փոքր ավել գումար ծախսել, բայց ապահովել իրենց երեխաների որակյալ նախամասնագիտական կրթությունը:
Ի տարբերություն պետական ավագ դպրոցների, որտեղ յուրաքանչյուր դասարանում սովորում 25-30 երեխա, մասնավոր ավագ դպրոցների յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի գերազանցում 12-ը:
Հետևաբար, անհատական մոտեցումն աշակերտներին, որը չափազանց կարևոր է, անկասկած ապահոված է: Սակայն տարբեր են նաև մասնավոր ավագ դպրոցները և դրանցում գործող մեթոդները: Առավել կարևոր են մանկավարժական կազմը և այն տեխնիկական հնարավորությունները, որոնք ուսուցման ընթացքում օգտագործվում են ժամանակակից ավագ դպրոցի պահանջները լիովին իրականացնելու համար:
Հատկապես ուսումնական տարեսկզբին շատ են խոսակցություններն ու ենթադրություններն ուղղված ավագ դպրոցների ընտրությանը: Yerevannews.am-ը անդրադարձել է այս թեմային և,նույնիսկ, սեփական ուսումնասիրությունն անցկացրել՝ նախապատվությունը տալով հինգ դպրոցների, որոնցից մեկն էլ նորաբաց «Գլոբալ բրիջ» ավագ դպրոց է, որը հնարավորություն ունի համագործակցելու միջազգային բարձր չափանիշ ունեցող արտասահմանյան դպրոցների և ԲՈՒՀ-երի հետ: Բարձր որակավորում ունեցող մանկավարժներն աշակերտներին կպատրաստեն միջազգային քնություններին և կաջակցեն արտերկրում ուսանել ցանկացողներին:
«Գլոբալ բրիջ»-ում մեծ ուշադրություն է դարձվում բոլոր հիմնական առարկաներին, սակայն, համապատասխան յուրաքանչյուր աշակերտի հետագա կրթական նպատակների, աշակերտները կբաժանվեն հումանիտար և բնագիտական առարկաների հոսքերի և առավել մանրամասն կուսումնասիրեն տվյալ հոսքի առարկաները:
Yerevannews.am-ը պետական և մասնավոր ավագ դպրոցների մասին զրուցեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ, ով համոզված է, որ նոր կրթահամակարգի կիրառման ընթացքում իրենք որևէ սխալ բան չեն արել: Ավագ դպրոցը կրթական չափորոշիչներով աշխատում է: Մենք շատ լավ արդյունքներ ունենք: Ունենք նաև ավագ դպրոցներ, որոնք ԲՈՒՀ-երին կից են, որտեղից պատրաստի երեխաներին ԲՈՒՀ ենք տանում:
Մնում է մենք աշխատենք և, օրենքով ինչ խնդիրներ դրված են մեր առջև, լիարժեք իրականացնենք, և որևէ տեղ որևէ խնդիր չի լինի:
Ուսուցչական համակազմից և տնօրենությունից է կախված պետական և մասնավոր ավագ դպրոցներն իրենց կարդարացնեն, թե՝ ոչ: Պետությունն ամեն ինչ անում է դրա համար և բերախղճորեն կատարում իր առջև դրած խնդիրները:
Եթե լինում են թերություններ, ապա ժամանակի ընթացքում շտկվում են: Մասնավոր ավագ դպրոցներին անդրադառնալով՝ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ ունեն համապատասխան լիցենզավորում, աշխատում են նույն կրթական ծրագրով, ուղղակի ունեն այլընտրանքային ծրագրեր, որոնք հաստատվում են կրթության ազգային ինստիտուտի և ԿԳ նախարարության կողմից:
Այսօր մենք «Բոլոնիայի գործընթացը» բավականին արդյունավետ ենք իրականացնում: Ի ապացույց Պարոն Աշոտյանի վերջին մեծ գիտաժողովը, որը եղավ Հայաստանում: Այստեղ էին աշխարհի շատ լուրջ պետությունների շատ լուրջ մասնագետներ, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանում «Բոլոնիայի գործընթացի» իրականացումը: Իհարկե, անելիքներ շատ ունենք դեռևս, բայց մենք պատրաստակամ գնում ենք այդ շարժման ետևից: