Ոստիկանության պետի նախկին տեղակալ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«
Չեմ հարգում այն հոգեւորականին ով շնանում է, մոռանում Աստծո պատգամները, բժշկին` ով ոտնահարում է Հիպոկրատի երդումը: Չեմ հարգում ոստիկանին, դատավորին, որն աչքը չռած փողի է սպասում, քաղաքացու վերջին լուման շորթող չինովնիկին: Չեմ հարգում հասարակությանը <<խոտան>> քաղաքացի-մասնագետ <<նվիրող>> մանկավարժ-դասախոսներին, ազնվությունից, քաղաքացիական բարոյական մեծ արժեքներից, օրինապահությունից խոսացող, բայց առաջին իսկ պատեհ առիթով օրենքները ոտնահարող ընդդիմադիր քաղաքական գործիչներին, իրենց ակտիվիստներին…
Լսեցի <<Բարեւների կարմիր արեւների>> վերջին հանրահավաքում երդմնակալության օրվա դեպքերի շահարկումները, նրանց հարթակում կանգնածների դպրոցական շարադրությունների մակարդակի <<զգայացունց>> ելույթները, որոշեցի մի վերջին անգամ անդրադառնալ այդ օրվա դեպքերին, այդ օրվա հերոսացումների թեմային…
Տիկնա’յք եւ պարոնա’յք, ՀՀ ոստիկանությունը շատ պարզ եւ բովանդակալից հայտարարությամբ հանդես եկավ, քաղաքապետարանը հստակ նշեց այն փողոցները, պողոտաները, հրապարակները, որտեղով կարող էին հանրահավաքի մասնակիցները երթ անցկացնել` բացառելով ընդամենը երկու փողոց, որտեղ պետք է տեղի ունենային երդմնակալության հետ կապված միջոցառումներ:
Եվ ինչ?...Չգիտես ինչու <<մոգոնեցին>> մի պարզունակ խորամանկություն, արդարացում` շահարկելով Եղեռնի զոհերի հիշատակը, այդ սուրբ պատրվակով փորձեցին քսմսվել Բաղրամյան 26-ի պատերին, հարամել անցկացվող միջոցառումները, մեկ անգամ եւս բաղձանքով մոտիկից նայել ՀՀ Նախագահի նստավայրին…Հայկական սովորական շուստրիություն, հայկական սովորական բնավորություն`քննադատել, սակայն նմանվել այն պաշոնյաներին, որոնց խախտումներն աջ ու ձախ թմբկահարում են…
Չգիտես ինչու, ոտնահարելով օրենքները, մոռանալով օրինապահությունը, ամեն գնով փորձեցին երթով անցնելԲաղրամյան պողոտայով, փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը, հրեցին, հրվեցին,խփեցին, մի քանի հոգով ճեղքեցին, հայհոյեցին, վիրավորեցին, վիրավորվեցին, սադրեցին, շահարկեցին, մեղադրեցին` մոռանալով, որ իրենք սկսեցին այդ ամենը, մոռանալով իրենց արածները, հերոսացրեցին իրավախախտներին, սադրիչներին…
Մինչդեռ, Արմեն Մարտիրոսյանը հերոսացվելու փոխարեն պետք է պատժվի ոստիկաններին խփելու, վիրավորելու, ամբողջ օրը հրահրելու, սադրելու եւ խուլիգանության համար…Համենայն դեպս <<հերոսին>>, տղամարդուն վայել արարք չէ մայրաքաղաքի ամենաբանուկ պողոտայով, ոչ ադեկվատ` գինովցածի պահվածքով, մոր եւ աղջկա հետ քայլարշավ իրականացնել երթեւեկելի հատվածով, վտանգելով իր եւ իր հարազատների կյանքը… Իսկ ոստիկաններն էլ չպետք է սադրանքներին, հայհոյանքներին, հարվածներին պատասխանեին նույն կերպ եւ բնականաբար նրանք նույնպես պետք է պատժվեն…
Իշխանավորներց շատ-շատերը աչքիս լույսը չեն, սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ գրել, այլ այն հեղափոխական տրամադրության, իշխանությունը կազմաքանդելու, ավիրելու մոլուցքի, մեծ ցանկություն ունեցողների, իշխանությունների մանր ու մեծ թերությունները, սխալները պատեհ-անպատեհ թմբկահարողների, ընդիմադիրների, քաղաքացիական հասարակություն կերտելու ջատագովների մասին:
Բանն այն է, որ աջ ու ձախ թմբկահարելով օրինականության, օրենքի գերակայության, այլ բարձրարժեք կատեգորիաների մասին, իրենք չեն դիմանում գայթակղությանը եւ առաջին իսկ պատեհ առիթով <<հաճույքով>> ոտնահարում են օրենքները, խախտում կարգուկանոնը, չեն խորշում երեւույթները գնահատելու երկակի ստանդարտներից, երեւույթները իրենց հաճելի ձեւով կամ կամայական մեկնաբանելուց` շահարկելով ժողովուրդ, ազգ հասկացությունները…
Իշխանությանը, պետականությանը, պետական կառույցներին պետք չէ վարկաբեկել, կազմաքանդել…Իշխանությանը այո’ պետք է քննադատել, իշխանությանը պետք է օգնել պետության, քաղաքացիական հասարակության կառուցման գործում…Համոզված եմ, փորձն էլ դա է ցույց տալիս, որ ով եկավ իշխանության նույնն է լինելու: Պետք է մարդկանց`քաղաքացուն դաստիարակել…Դաստիարակել փոքրուց, մանկահասակ տարիքից, մարդկային հոգեբանությունն է պետք փոխել ու մարդկային հարաբերությունները, որ քաղաքացին պաշտոն ստանալով ոչ թե հարստանալու մասին մտածի, այլ քաղաքացուն, պետությանը, Հայրենիքին ծառայելու մասին:
Ծառայի անկաշառ, ազնիվ, սրտացավ եւ բարեխիղճ…»: