Վրաստանում վարդերի հեղափոխությունից հետո Սաակաշվիլին փոխեց իր արտաքին քաղաքականության ռազմավարությունը: Եթե նախկինում փորձում էր հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ապա այժմ առաջին դիրքում հայտնվեց եվրոատլյանտյան դաշինքին միանալու գաղափարը: Այսօր Վրաստանը շահագրգռված է տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի դաշնակից պետության հետ,որի տարածքում գտնվում է ռուսական ռազմական բազա: Բացի դա այսպիսի քայլեր ձեռնարկելով՝ Վրաստանը կարծես ուշադրություն չի դարձնում Թուրքիայի և Ադրբեջանի ռեակցիային, որոնց հետ «վարդերի հեղափոխությունից հետո» հայտնվել էր մեկ տարածաշրջանային բլոկում և հարաբերությունները լավացնում էր համատեղ փոխկապակցվածության միջոցով:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական գլխավոր գործոն կարելի է համարել Վրաստանում իշխանությունների փոփոխումը: ԱՄՆ և ԵՄ կողմնակից Միխեիլ Սաակաշվիլին, որը իշխանության էր եկել 2003 թվականին «վարդերի հեղափոխության» շնորհիվ, 2012 թվականի աշնանը ընտրություններից հետո խորհրդարանում իր դիրքերը զիջեց «Վրացական երազանքին» Բիձինա Իվանաշվիլու գլխավորությամբ,որը դարձավ նաև վարչապետ: Այսպիսով Վրաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցան փոփոխություններ, որը իրենց արտացոլանքը գտան նաև Ռուսաստան և եվրատլանտյան դաշինքի պետությունների հետ հարաբերություններում:
Միլիարդատեր Իվանիշվիլին, որ մեծ հարստություն է ստեղծել Ռուսաստանում, ունի շատ իրական կոնցեպցիա արտաքին քաղաքականության մեջ: Լավ հասկանալով, որ Վրաստանին չի հաջողվի դառնալ ՆԱՏՈի անդամ Ռուսաստանի անհամաձայնության դեպքում, անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և վրացական տնտեսության կենսունակությունը վերականգնելու համար: Որպես բիզնեսմեն Իվանիշվիլին լավ է հասկանում, որ Ռուսաստանի կողմից գյուղատնտեսական ապրանքների, գինու և հանքային ջրերի վրա մտցրած քվոտաների պատճառով երկրի տնտեսությունը հայտնվել է շատ բարդեցված իրավիճակում: Իվանիշվիլին նաև լավ է հասկանում այն բանի կարևորությունը, որ Ռուսաստանի դադարի պաշտպանել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության գաղափարը, որը կօգնի պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Չնայած որ Վրաստանի առաջնորդը մի կողմից ցանկանում է պահպանել տարածաշրջանային դաշնակից հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որը ձեռք է բերել ԱՄՆի դիվանագիտական և տնտեսական օժանդակությամբ, նա շատ սառն է վերաբերվում այն նախագծերի իրականացմանը, որը կարող է վնասել Ռուսաստանին:
Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունը սկսվեց Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի՝ Երևան կատարած այցով: Տարբեր համակարգային նախընտրությունները և Ջավախքի հետ կապված լարվածությունը, որտեղ մեծամասնություն են կազմում հայերը, ավելի էին խորացնում ճգնաժամը երկու պետությունների հարաբերություններում: Թուրքիայի և Ադրբեջանի հետ տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման պատճառով Վրաստանի կողմից Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման ավանդը, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխող գազի խողովակի սեփականացման մտադրությունը բացասական անդրադարձավ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վրա: Սակայն Երևանում Փանջիկիձեի այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունները ցույց են տալիս, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են արագացված տեմպերով: Հատուկ կարևորություն ունեն Հայաստանի մեկուսացմանը վերջ տալուն ուղղված Վրաստանի և Հայաստանի միջև մաքսային անցումային կետերի համատեղ օգտագործման և սահմանների հատման գործընթացը հեշտացնելու, ինչպես նաև տրանսպորտային ծրագրերի իրականացման քայլերը: Վրաստանի և Հայաստանի միջև համաձայնագրերում նշվում էր նաև ազգային փոքրամասնությունների և համատեղ տնտեսական շուկա ստեղծելու մասին: