Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս, որի հյուրն էր նարեկաբույժ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը: Բանախոսը խոսեց «նարեկաբուժության» էության և առանձնահատկությունների մասին, ինչպես նաև թեմային առընչվող մի շարք այլ հարցերի:
- Քանի որ ես ինքս բժիշկ եմ՝ հեգթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, բայց արդեն երկար տարիներ առաջ, իմ փորձաությունների արդյունքում, խոսքի բուժումից անցա ավելի կատարյալ՝ ճշմարիտ խոսքի բուժմանը: Ինչո՞ւ... քանի որ համողվեցի, որ բուժման հոգեթերապևտիկ մեթոդները ամբողջական չեն և չեն կարողանում օգնել մարդուն:
Արմեն ներսիսյանը հավաստիացնում է, որ «նարեկաբուժություն» տերմինի և մեթոդի հիմնադիրն ինքն է: Բժշկության մեջ՝ փորձելով գտնել պատճառները, հանդիպում ենք դեպքերի, երբ այդ պատճառը հայտնի չէ և այդ փաստը պետք է բարոյապես ազատ ասել: Այդ ժամանակ նախախնամությունը նրան ուղղորդել է դեպի կատարյալ խոսք՝ «Նարեկ»:
- Սկսեցի ուսումնասիրել և միջազգային կոնգրեսներում գիտական հասարակությանը ներկայացնել «Նարեկը», որպես հոգեթերապիայի միջոց: Եվ այդպես, մոտ 15-20 տարի առաջ, կյանք մտավ նոր տերմին՝ «նարեկաբուժություն»: Մինչ այդ, այդպիդի տերմին չեք հայտնաբերի:
Նա ասում է, որ «Նարեկը», որպես բուման մեթոդի կիրառման անցումը բավական դժվար էր, որովհետև Խորհրդային տարիներին այն ձևափոխված ներկայացվում էր որպես պոեմ, իսկ հետո հիմքը դրվեց նրա դավանաբանության վրա:
- Բնականաբար, սկզբից ինձ համար էլ էր դժվար այդ ամենը հասկանալ, որովհետև այդ ճանապարհին պետք է բացվես: Բավականին շուտ հասկացա մի բան՝ «Նարեկով» բուժման համար պիտի խոսք լինի: Եթե հիշում եք, «Նարեկը» հիվանդի գլխին կարդում էին: Բուժման համար խոսքն ու գիրը նույնը չեն: Ամեն ինչը մարդու մեջ խոսքով է կատարվում:
Ճշմարիտ խոսքն այն խոսքն է, որը, ժամանակակից լեզվով ասած, ջնջում է սխալ ծրագիրը և տալիս է ավելի նոր ծրագիր, որն էլ կարգավորում է մարդու ներաշխարհը: Եթե իմ հիվանդությունը իմ մտքերն են, էմոցիաներն են կամ իմ նախանձն է, չարությունը, կատաղությունը, հուսահատությունը, դեպրեսիան, ապա բնականաբար բուժումը՝ այդ ամենը նկատել, տեսնել այս լույսը և դրա միջոցով խավարից ազատվել:
Արմեն Ներսիսյանը նշում է, որ սա նկարագրում է հիվանդի ներսի վիճակը, ինչպես իրենք են ասում՝ «մթնած եմ, մեջս մթնել ա, խավարի մեջ եմ»: Բժկության մեջ էլ այսպիսի տերմին կա՝ գիտակցության մթնշաղային խանգարում. գիտակցությունը նեղանում է: Բայց, որպեսզի դրանից ազատվեն, կա այս ճանապարհը. խոսքի միջոցով տեսնել, զգալ, թե ինչպես է մթի մեջ հայտնվել և ազատվել: Բուժումը այսպիսին է: Այսպիսով, մարդը կարող է ազատվել շատ ծանր, տարբեր բնույթի հիվանդություններից: