«Օլիգարխ» հասկացությունը բավականին տարածված է ու հաճախակի է օգտագործվում: Մարդիկ երբեմն այն կիրառում են առանց բուն իմաստն իմանալու:

Իրականում օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստն է, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա: Օլիգարխների և օլիգարխիայի մասին առաջին հիշատակումներից մեկը տեղ է գտել անանուն հեղինակի «Տարեց օլիգարխը» աշխատությունում: Դա հունարեն առաջին արձակ ոճի աշխատանքն է, որով հեղինակը ներկայացրել է իր արձագանքը Հունաստանում տիրող օլիգարխիկ համակարգին։ Օլիգարխիան դա ռեժիմի մի տեսակ է, որտեղ իշխանությունը պատկանում է մարդկանց նեղ շրջանակի և ծառայում է նրանց անձնական շահերին։

Օլիգարխիկ կամ պլուտոկրատիկ համակարգի պահպանման պայմաններում նոսրանում են մեծամասնություն կազմող միջին խավի շարքերը, ինչի հաշվին ստվարանում են ոչ բարեկեցիկների շարքերը:

Տեղին է հիշեցնել գերմանացի քաղաքագետ Ռոբերտ Միխելսի «Օլիգարխիայի երկաթե կանոնի» մասին, որում նշվում է, թե սոցիալական կազմակերպության ցանկացած ձև, այսինքն կարելի է հասկանալ նաև պետություն, անկախ իր կազմավորման սկզբնական ձևից՝ դեմոկրատականություն է, թե միապետություն, անխուսափելիորեն վերածվում է ընտրյալների իշխանության՝ օլիգարխիայի։ Միխելսը պնդում էր, թե ինչքան մեծ է կազմակերպությունը, այդքան քիչ են այնտեղ դեմոկրատիային վերաբերող էլեմենտները, և այդքան շատ են օլիգարխիայի տարրերը։ Միխլեսը սատարեց Բենիտո Մուսոլինիին՝ պնդելով թե օլիգարխիան անխուսափելի հասարակարգ լինելով կարող է և համընդհանուր շահերի համար օգտակար լինել:

«Օլիգարխ» եզրույթի մաս կազմող, ավելին` ամբողջ
ացնող անհատներն ունեն պատմական բավականին խորն արմատներ և, որոշ մասնագետների կարծիքով, նրանք հասարակության զարգացման և երկրում կայունություն ապահվելու համար լուրջ դերակատարում ունեն: Ըստ նրանց` ցանկացած ժամանակ, երբ օլիգարխիան (նախարար, բոյար, կալվածատեր, մագնատ սրանք պայմանական ձևակերպումներ են, որոնք դրսևորվել են տարեր շրջափուլերում) թուլանում է, այսինքն՝ երկրում տիրում է կենտրոնաձիգ իշխանություն, դա ազդում էր նաև ընդհանուր երկրի զարգացման վրա, իսկ օլիգարխների ուժեղացմանը զուգահեռ հզորանում է երկիրը, նշված օրինակը հատկապես առավել ցայտուն է դրսևորվել ռուսական ողջ պատմության ընթացքում:

Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին, որոնք խորհրդային կարգերի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։
Օլիգարխներ կարող են լինել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ կոլեկտիվ սուբյեկտները, իսկ օլիգարխատի կազմը ժամանակ առ ժամանակ փոխվում է:
Օլիգարխին օլիգարխ են դարձնում. ա) մասնակցությունը պետության կառավարմանը, բ) որևէ խոշոր սեփականության վերահսկումը, գ) ներկայացուցչությունը հրապարակային տարածքում, հնարավոր է և միջնորդված (ԶԼՄ-ների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ միջոցներով)։

Ժամանակի հետ գործարարները (կամ որ նույն է իշխանազունները հնում) իշխանական համակարգ են գործուղում իրենց ներկայացուցիչներին, անձամբ զբաղեցնելով պետական պաշտոններ։ Հարկ է նշել, որ իրականում առկա է նաև հակառակ գործընթացը. չինովնիկները հեռանում են՝ լեգալ գլխավորելու սեփական կամ «տանիքավորած» բիզնեսը։

Եզրափակելով նշենք՝ ուղղակի հարկ է հիշել, որ «Մարդը հասարակական կենդանի է»:

Արմեն Հովասափյան-Facebook