Al Monitor գործակալությունն անդրադարձ է կատարել հայերի ցեղասպանությանը և Իսրայելի Կողմից մերժման քաղաքականությանը: Չորեքշաբթի օրը ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում տեղի են ունենալու միջոցառումներ կապված հայերի ցեղասպանության հետ:Ինչպես կատարվում է ամեն օր Իսրայելն այս տարի նույնպես կմնա լուռ: Հրեական կառավարությունը, որը երկու շաբաթ առաջ հարգանքի տուրք մատուցեց Հոլոքոստի ժամանակ զոհված վեց միլիոն հրեաներին, ձեռնպահ կմնա նշելու հայերի ցեղասպանությունը, որի ժամանակ զոհվեց 1 -1.5 մլն հայ: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, խոսալով Յադ Վաշեմում, մատնացույց արեց նրանց, «ովքեր մերժել են և ժխտում են Հոլոքոստը» կշարունակի ինչպես միշտ անտեսել Երկրորդ Համաշխարհային պատերազմից մեկ քառորդ դար առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը:

Երբ Ադոլֆ Հիտլերին հարցրեցին, թե ինչպես կպատասխանի աշխարհը նրա`«վերջնական լուծում» ծրագրին, որով նախատեսվում Եվրոպայում հրեա ժողովրդի բնաջնջում, նա պատասխանեց «Ով է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: Գերմանիան այսօր ընդունել է Հոլոքոստը, հարգել զոհվածների հիշատակը, փոխհատուցում մատուցել կենդանի մնացածներին: Թուրքիան ոչ միայն մերժում է ընդունել հայերի ցեղասպանությունը, այլ վերջինիս կառավարությունը պատերազմ է հայտարարում այն պետություններին, որոնք հիշում են այդ օրը և պատժում կառավորություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են այն: Միայն մեկ ու կես տարի առաջ Թուրքիան հետ կանչեց Փարիզից իր դեսպանին այն բանից հետո, որ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որով քրեական պատասխանատվության են ենթարկվելու հայերի ցեղասպանության մերժողներ:

1948 թվականին ՄԱԿ-ի` ցեղասպանության կանխման և պատժելու բանաձևը սահմանում էր ցեղասպանություն որպես «գործողություններ, որի նպատակը ազգային, էթնիկ, ռասայական և կրոնական խմբավորումների ամբողջովին կամ մասամբ ոչնչացում»: Ցեղասպանության եզրույթի հեղինակը հրեական ծագմամբ իրավաբան Ռաֆայել Լեմկինն էր, որի ընտանիքն ամբողջությամբ դարձել էր հոլոքոստի զոհ: Լեմկինը իր հերթին ընդունում է հայերի ցեղասպանությունը: Դիրքորոշում, որ երբևիցե չի ընդունվել հրեական կառավարության կողմից: Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը ամփոփվեց 2001 թվականին այն ժամանակվա ԱԳ նախարար Շիմոն Պերեսի կողմից Turkish Daily news պարբերականին տրված հարցազրույցի ժամանակ «հայերը  ողբերգություն են ապրել, սակայն այն ցեղասպանություն չի եղել»:

Հայերի ցեղասպանության նախաշեմին մեկը կարող է նախագահին ցույց տա Նիլի լրտեսական խմբավորման վկայությունները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին գործում էին Պաղեստինում և օգնում էին բրիտանացիներին այդ տարածքից դուրս շպրտելու թուրքերին:

Նրանց վկայությունների մեջ նշված է «Ես ցնցված էի` տեսնելով արյան կարմիր գետը ր այնտեղ լողող գլխատված երեխաների դիակները: Տեսարանը սարսափելի էր և մենք իվիճակի չէինք օգնելու նրանց: Թուրքական զորքերը հրամայեցին հավաքվել 5000 հայերի և օղակ կազմելով կենդանի- կենդանի այրեցին նրանց: Ես չէի կարող տեսնել այդ տեսարանը և ձի հեծնելով հեռացա այդ տեսարանից, սակայն երկու ժամ հետո էլ ես լսում էի այրվողների աղաղակները: Հաջորդ օրը ես վերդարձա այդ տարածք և տեսա հազարավոր մարգշդկային արարածների մարմնից մնացած մոխիրները»:

Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը ուղղված նամակում 1916 թվականին Նիլի խմբավորման ղեկավար Աարոն Արոնսոնը գրել է.« հայերի ցեղասպանությունը լավ ծրագրավորված թուրքական գործողություն էր և գերմանացիները նրանց դածնակիցներն էին այդ հանցագործության մեջ»:

Այս խոսքերը բարձրաձայնվեցին այս տարի ապրիլի 11-ին «Նակբա Իսրայելի ազգային հիշողության օրը»: Քննարկումների ժամանակ Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Օրոնը,որը երկար տարիներ պայքարում է հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար, խստորեն քննադատում էր իսրայելյան քաղաքական գործիչների և ակադեմիկոսների անտարբերությամբ մեկ այլ ազգի ողբերգության նկատմամբ: Al-Monitor- ին տրված հարցազրույցի ժամանակ Օրոնը նշել է իրենց անտարբերությամբ «նրանք ապականում են Հոլոքոստի հիշատակը»:

Հայերի ցեղասպանության ճանաչումը քաղաքականության, Իսրայել, Թուրքիա, ԱՄՆ հարաբերությունների հարց է, որոնք մտահոգված են իրենց բարիդրացիական հարաբերությունների պահպանմամբ և դրան հակառակ հանդես է գալիս փոքրիկ Հայաստանը երեք միլիոն բնակչությամբ:

«Մարմարայի ճգնաժամից հետո»  հետո որոշ աջակողմյան քաղաքական գործիչներ առաջարկեցին թուրքերին «պատժել» Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Իսկ ինչ արեցինք մենք: Վարչապետ Նեթանյահուն չեղյալ համարեց այդ նախաձեռնությունը`Թուրքիայից ներողություն խնդրելով: « Ինձ համար, որպես մարդու եւ հրեայի, ամոթալի է, որ նման գլխավոր սկզբունքի  եւ էթիկայի հարցը վերածվեց խաղաքարտի»: