Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, մասնակցելով «Դեյր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» միջոցառմանը, նշել է, որ լավ է հասկանում հայերի ցավը:
Milliyet թերթի խմաբգիրը իր բարևի խոսքը ներկաներին հղել է հայերենով, իսկ այնուհետև նշել.«Ես եկել եմ այստեղ ձեր առջև բացելու իմ միտքն ու սիրտը: Ես գիտեմ ձեր ցավը, ցեղասպանության և Մեծ Եղեռնի դժբախտությունը»: Անտեսելով Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 կետը,որը արգելում է հայերի ցեղասպանությունը տերմինի օգտագաործումը, Հասան Ջեմալը իր ելույթի ժամանակ բազմիցս նշել է այդ բառը: Նա նաև դատապարտել է Թուրքիայի մերժողական քաղաքականությունը` նշելով, որ այդպես մասնակցում է հանցագործությանը:
Ջեմալը ներկայացրել է իր խոր տպավորությունները 2008 թվականին Հայաստան և Ծիծեռնակաբերդ այցից, որտեղ երեք մեխակ է տեղադրել ի հիշատակ իր ընկերոջ Հրանտ Դինքի: Հայաստանում նա նաև հանդիպել է 1922 թվականին Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գևորգյանի թոռ Արմեն Գևորգյանի հետ:
Ջեմալը նաև ներկայացրել է Թուրքիայում վերջին երեք տասնամյակում հայերի ցեղասպանության հարցում արձանագրած առաջխաղացումը մերժումից դեպի նորողություն հայտնելու արշավ, եկեղեցիների վերանորոգում, այդ հարցով գիտաժողովների կազմակերպումը: Նա կոչ է արել այցելել Թուրքիա և չմոռանալ երբեք անցյալը:
Բացի Հասան Ջեմալը միջոցառմանը մասնակցել է նաև 1913-16 թվականներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռ Փամելա Սթեյները, որը հակառակ Հասան Ջեմալի բացասական տպավորություն է թողել ներկաների վրա` շարունակելով ցեղասպանության մերժման քաղաքականությունը, օգտագործելով «դժբախտություն»,«ողբերգություն»,«1915 թվականի դեպքեր» տերմինները: Նա նաև նշել է, որ թուրքերը նույնպես առաջին աշխարհամարտի տարիներին մեծ վանսներ են ստացել և եթե հայերը ցանկանում են, որ իրենց կորուստները Թուրքիան ընդունի, ապա հայերը առաջին հերթին իրենք պետք է ընդունեն թուրքերի կորուստները: Այս մասին նշում է The Armenian Weekly պարբերականը: