Գիշերը սահմանի վրա էլի մեղմ ասած թեժ ա եղել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ մի քանի հարյուր արկ, ական ու հրթիռ ա արձակվել ականանետներից, նռնականետներից ու համազարկային կրակի հրթիռային TR-107 համակարգից։ Բարեբախտաբար զոհեր չունենք։

Ոնց որ դեռ մի երկու ամիս առաջ էի գրել, արդեն սրան էլ ենք սովորել ու դարձել է բնականոն բան հանրային գիտակցության համար։ Ըստ ամենայնի, այս լարվածություն կպահպանվի մինչև Սարգսյան-Ալիև հանդիպումը ու հեսա էլի կլսենք , որ մերոնք շանսատակ են արել էլի մի քանի գլուխ անասում, բայց ուրիշ բան եմ մտածում։
Իսկ ի՞նչ կլիներ, եթե անավարտ պատերազմը քթներիս չլիներ անդադար։

Ինձ անընդհատ հուզել ա էն հարցը, թե որքանով ա ուժեղ էդ հարցի դդերակատարություն ներքաղաքական իրավիճակի վրա, բայց գնալոով հակվում եմ նրան, որ իրականում իինքը լոուրջ դերակատարություն չի խաղում։ Համենայն դեպս, ոչ այնքան լուրջ, որքան ոմանք փորձում են մատուցել։ Նույնիսկ 2008-ին սահմանային լարվածությունը չէր պատճառը, որ մարդիկ Մարտի 2-ին դուրս չեկան, այլ հիասթափությունն ու առաջնորդների մոտ՝ անձնազոհության պատրաստակամության բացակայությունը։ Էսօր առավել ևս ակնառու ա, որ սահմանի վրայի դրությունը չի պատճառը, որ էսօր իրոք կատաղած ազգը դուրս գալիս Ազատության հրապարակ։

Եթե պատճառը սահմանը չի, իսկ կատաղությունը կա (ակնհայտ ա, որ կա), ապա ինչո՞ւմ է խնդիրը։ Չե՞ք կարծում, որ իրենց սպառած ընդդիմադիր միավորների ու կերպարների, ովքեր հանդես են գալիս որպես էդպիսին։ Էսօր երկրում մի բանի օբյեկտիվ պահնջարկ կա, ընդ որում՝ հսակայական պահանջարկ․ նորմալ ընդդիմադիր ուժի ու իրենց չսպառած ընդդիմադիր լիդերների։ Ու էդ պահանջարկին համապատասխան առաջարկ չկա դեռ, բայց վստահ եմ, որ կլինի ու կարծում եմ, որ անգամ գիտեմ, թե որ ուժերն ու դեմքերը ասպարեզից կհանեն հներին։

Կոստանտին Տեր Նակալյան