Նա ուներ մի քանի անուն և կոչումներ, որոնց տալիս էր կարևոր նշանակություն: Կոբա, Սոսո, Իոսիֆ Վիսարյոնովիչ կամ ուղղակի Ստալին: Մարդ, առանց որի անհնար է պատկերացնել 20-րդ դարի և, առհասարակ, մարդկության պատմությունը:
Բավականին հետաքրքրիր դրվագներ կան Ստալինի ոչ այնքան հայտնի, բայց հետաքրքիր կյանքի մասին:
«ժողովուրդների հայրը», շատերի համար հնարավոր է անհավանական թվա, բայց յուրաքանչյուր օր կարդում էր նվազագույնը 300 էջ` զբաղվելով ինքնակրթությամբ:
1931 թվականին, երբ Ստալինը բուժվում էր Կովկասում, կնոջը` Նադեժդա Ալելուևային գրած նամակում իր առողջական վիճակի մասին պատմելու փոխարեն, խնդրել է ուղարկել էլեկտրոտեխնիկայի և սև մետալուրգիայի ուսումնական ձեռնարկներ:
Իոսիֆ Ստալինի (իսկական ազգանունը` Ջուղաշվիլի) մտահորիզոնի մասին կարելի է պատկերացում կազմել ուսումնասիրելով նրա կարդացած գրքերը, որոնց թիվն իրականում հնարավոր չէ ճշգրտել: Ստալինը յուրահատուկ գրքամոլ էր,նա ուղղակի «առգրավում» էր իրեն դուր եկած գրքերը: Նրա գրադարանում միայն այն գրքերն էին, որոնք բռնակալն օգտագործում էր կյանքում:
Ականատեսների խոսքով` Ստալինն ունեցել է մի քանի տասնյակ հազարի հասնող հրաշալի գրական հավաքածու, սակայն 1941 թվականին գրադարանը էվակուացվեց և հետագայում` վերականգնվելուց հետո, չվերադարձվեց Կրեմլ: Ստալինի նոր գրադարանը տեղակայվեց նրա ամառանոցում, որտեղ ներառված է եղել 20 հազար անուն գիրք:
Տիրանի մահից հետո գրադարանի մի հատվածը` մոտ 5,5 հազար գիրք, հանձնվել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ: Ստալինյան հարուստ գրադարանի մաս էին կազմում այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Հերոդոտոսը, Քսենոփոնը, Դոստոևսկին, Բիսմարկը և այլ համաշխարհային գիտական ու քաղաքական մտքի տեսաբաններ, դրան գումարած, բազմահազարանոց հանրագիտարաններ ու ուսումնական ձեռնարկներ: Ստալինի անձնական արխիվը ոչնչացվել է իր մահից հետո:
Ներկայիս գոյություն ունեցող չափորոշիչներով` Ստալինն իր գիտակրթական մակարդակով և կարդացած գիտակական գրականության շնորհիվ դեռևս 1920 թվականին կունենար փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Դեռևս որևէ մեկին չի հաջողվել գերազանցել նրա կողմից տնտեսության մեջ ձեռք բերված նվաճումները:
Սոսո Ջուղաշվիլին իր ողջ կյանքի ընթացքում միշտ մտածել և գործել է իր ապրած ժամանակահատվածից մի քանի տարի առաջ, մտածել ստանդարտներից դուրս:
Որպես ղեկավարը նրա արդյունավետությունը կայանում էր նրանում, որ նա միշտ իր առաջ երկարաժամկետ և հեռուն գնացող նպատակներ էր դնում և իր շուրջ պահում բացառապես խելացի և կիրթ մարդկանց` տանել չկարողանալով անբաններին և տգետներին:
Արմեն Հովասափյան