Բժիշկները կիվին համարում են իսկական վիտամինային ռումբ, քանի որ այն իր մեջ պարունակում է մրգերի ու բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ ու հանքային նյութեր:
Այս թավշյա փոքրիկ գնդիկը հարուստ է հատկապես վիտամին C-ով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ վիտամին C-ի նման քանակություն չկա: Եթե ամեն օր մեկական կիվի ուտեք, ձեր օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»: Ալերգիկներին եւ մինչեւ 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կիվի օգտագործել` ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:
Բույսը, որը մենք կիվի ենք անվանում, հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, եւ նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում: Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է: 1906 թվականին չինական ակտինիդան սկսեցին հաջողությամբ մշակել Նոր Զելանդիայում եւ մրգին «կիվի» անունը տվեցին, քանի որ այն շատ նման էր առանց թեւերի, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչունին: Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է նաեւ E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնիում) եւ ֆլավոնոիդներով, ինչպես նաեւ այն պարունակում է մրգաթթու եւ պեկտիններ:
Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդան սովորաբար օգտագործում են մարսողության լավացման, ռեւմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձեւավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար: Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը:
Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձեւավորումը, ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը: Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետեւանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Օրվա մեջ` 2-3 կիվի, եւ մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այն ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը:
Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները` կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր եւ պատիճներ պատրաստել: Կարծիք կա, որ եթե կիվին հասած է, ավելի համեղ է: Այն կարելի է դնել թղթի տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ է հասունանում: Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի եւ որակի վրա չի ազդում: Կիվին հիանալի մաքրում է մաշկը եւ միեւնույն ժամանակ այն հագեցնում է կարեւոր վիտամիններով:
Կիվիից շատ սնուցող դիմակներ են պատրաստում: Օրինակ` մրսածության հետեւանքով առաջացած վիրուսային հիվանդությունների դեպքում կամ գրիպի համաճարակների ժամանակ շատ լավ օգնում է կիվիի եւ լորենու մեղրի խառնուրդը: Դրա համար անհրաժեշտ է կիվին պատառաքաղով տրորել ու ավելացնել 1 թեյի գդալի չափով լորենու մեղր եւ ուտել երեկոյան` քնելուց առաջ: Այրվածքների կամ ցրտահարված մաշկի դեպքում կարելի է կիվին տրորել, ավելացնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթ եւ քսել մաշկի վնասված հատվածին: Վերքն արագ կապաքինվի: Շատ օգտակար կոկտեյլ է ստացվում գազարով, կիվիով ու մածունով: Հարիչով մանրացնել 3 գազարը, 1 կիվին, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու 1 բաժակ մածուն: Այս վիտամինային կոկտեյլը հատկապես շատ լավ օգնում է օրգանիզմին՝ վերականգնվելու վիրուսային հիվանդություններից հետո:
Եթե աչքերի շուրջը նկատում եք այտուցներ, կօգնի կիվիի բարակ շերտերով կոմպրեսները. պարզապես պետք է բարակ շերտերով կտրատել այն ու դնել աչքերի վրա, իհարկե, փակ վիճակում եւ թողնել 15-20 րոպե: Այնուհետեւ անհրաժեշտ է աչքերը լվանալ սառը ջրով ու կոպերին սնուցող քսուք քսել: Կիվիի յուղը շատ լավ մաշկի խնամքի միջոց է հանդիսանում` անկախ մաշկի տեսակից: Իհարկե, խորհուրդ չի տրվում այն օգտագործել ինքն իրենով, այն պետք է պարզապես դիմակների մեջ հավելումների տեսքով օգտագործել: Մաշկը սնուցող դիմակ է բանանով ու կիվիով դիմակը: Կես բանանը տրորել 1 միջին չափի կիվիի հետ, ավելացնել 2 ճաշի գդալ բնական յոգուրտ: Դիմակը քսել դեմքին ու 15 րոպե հետո լվանալ գոլ ջրով:
Վրեժ Հովսեփյան



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					