Վաղուց ժամանակն է իրերն իրենց անունով կոչել՝ լակոտին լակոտ ասել, հայվանին՝ հայվան, հային ու Հայաստանին ծաղրողին՝ ԲՏ... Շուշան Պետրոսյանի արտահայտած լակոտ բառի հասցեատերն իսկապես լակոտ է, եթե անգամ կես բառ վիրավորական արտահայտություն է թույլ տվել Հայոց բանակի հասցեին: Մարդ կարա զզվի ամեն ինչից՝ երկրի իշխանությունից, պատգամավորներից, նախարարներից, հարևաններից, բայց ոչ երկրից... Ի՞նչ է նշանակում՝ զզվում եմ էս երկրից... Էս երկրից զզվողներին մեծ սիրով ու հաճույքով ճանապարհում ենք ազեռբառանստան, սա՝ մեղմ ասած: Ամեն երգ երգեցին, մնաց «Ջան գյուլումը»...
Հիմա էլ գրանտ են իջեցրել, որ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի նկարներն անարգեն ու ֆեյսում տարածեն, Հայոց բանակի հասցեին ամենավերջին տականքի պես (չեմ ասում թշնամու պես, որովհետև մեր թշնամին գիտի մեր բանակի ուժն ու հզորությունը և շատ ավելի հարգանք ունի առ այդ բանակը, քան այդ տականքները) վայրահաչեն, չծառայելու կոչեր հնչեցնեն...
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ, այդ գրանտակերներին առաջարկում եմ ֆեյսբուքյան տիրույթից դուրս հանդիպել և իմ ճակատին ասել այն, ինչ գրում են այստեղ՝ ֆեյսում: Շուշանն ինչ ասել է՝ քիչ է ասել, հազարապատիկ անգամ պակաս է ասել... Նա է՛լ հայերենով, է՛լ ռուսերենով, է՛լ անգլերենով, է՛լ լատինատառ ու չգիտեմ ինչատառ պիտի դրանց ասեր էնքան, մինչև էդ թափթփուկ, Ստամբուլի պատերի տակ հղիացածների ծնունդները ԵՐԿԻՐՍ ազատեն իրենց շնչից...
Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)