Ամերիկյան Smithsonian պարբերականը ներակայացրել է վերջին մի քանի ամսվա ընթացքում երաժշտության մասին հայտնաբերված փաստերը:
- Կանադայի Ռոթման հետազոտության ինստիտուտի մասնագետ Վալերոյ Սալիմփուրը ցանկացել է իմանալ կապված է արդյոք մեր ուժեղ մեզ դուր եկած երաժշտության զգացմունքային ռեակցիան կապված է երաժշտության թե նրա նկատմամբ մեր կախվածությամբ: Այդ նպատակով նա առաջարկել է մարդկանց խմբի լսել երգի եռեսուն վայրկյանանոց հատված, որը նրանք երբեք չեն լսել: Այնուհետև նա հարցրել է այդ մարդկանցից, թե նրանք ինչքան կարող են վճարել յուրաքանչյուր երաժշտության համար: Երբ գլխուղեղի նյարդային համակարգը, որը կապված է հաճելի անակնկալների հետ, մարդիկ պատարստ էին ավելի շատ վճարել երաժշտության համար: Այլ խոսքերով այն դեպքում, երբ երաժշտությունը սպասվածից ավելի լավն էր լինում մարդկանց մոտ ցանկություն էր առաջանում ավելի երկար լսել երաժշտությունը:
- ՄաքԳիլլ համալսարանի երկու հոգեբաններ հաստատում են, որ իրականում վիրաբուժությունից առաջ հանգստացնող երաժշտությունը կարող է ավելի լավ ազդեցություն ունենալ քան հանգստացնող դեղերը:
- Նյու Յորքի Beth Israel Medical Center բժշկական կենտրոնում անցկացվելիք հետազոտությունը ցույց է տալիս, որ երբ ծնողները ընտրել են իրենց սիրելի երաժշտությունը, երգել կամ նվագել դրանք իրենց երեխաների համար որպես օրորոցային, ապա վերջիններս ավելի քիչ հակում են ունեցել սթրեսների նկատմամբ:
- Սթենֆորդից գիտնական- նյարդաբան Դանիել Աբրամսը բացահայտել է, որ տարբեր մարդիկ, երբ լսում են մեկ երաժշտություն, մասնավորապես քիչ հայտնի սիմֆոնիա, նրանց գլխուղեղում տեղի է ունենում միանման գործողություն:
- Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները մենք երբենք չենք կարողանում ազատվել վատ երգերից: Հաճախ դա այն դեպքերում է, երբ երգը մեզ դուր է գալիս, սակայն մենք չենք ցանկանում այն ընդունել: Այրա Հայմանը այդ երգերը մոռանալու համար խորհուրդ է տալիս այդ երգերից ազատվելու համար զբաղվել ընթերցանությամբ:
- Հետազոտությունները ցույց են տալիս, որ երաժշտական կրթությամբ մարդիկ ավելի հեշտությամբ կարող են ավելի հեշտ սովորել լեզու:
- Journal of Neuroscience պարբերականում հրապարակված հետազոտությունները ցույց է տալիս, որ մինչ յոթ տարեկանում երաժշտության ուսուցանումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ուղեղի զարգացվածության վրա:
- Բարձր երաժշտությունը այդքան էլ չի ազդում լսողության վրա: Այսպսի եզրակացության է եկել Հարավային Ուելսի գիտնական Գարի Հաուսլին: Վերջինս իր հետազոտության արդյունքում եկել է այն եզրակացության, որ բարձր երաժշտության ազդեցությամբ լսողության կորուստը արաձանագրվում է միայն 12 ժամվա ընթացքում: