Կիտրոնը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Գաղտնիք չէ, որ առավոտյան կանոնավոր կերպով կիտրոնով ջուր խմելը չափազանց օգտակար է: Այս դեղին միրգը համարվում է ամենահին բույսերից մեկը, որը մշակվել է մարդկության կողմից, և դրա օգտակար հատկանիշներն, իսկապես, հրաշքներ են գործել մարդու առողջության հետ:
Կիտրոնը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, օրինակ՝ վիտամին C, A, B1, B6, մագնեզիում, կենսաֆլավոնոիդներ, պեկտին, ֆոլաթթու, ֆոսֆոր, կալցիում և կալիում:
Այս բոլոր ակտիվ բաղադրիչները, լինելով մեկ մրգի մեջ, պաշտպանում են մարդու օրգանիզմը տարատեսակ հիվանդություններից և առողջական խնդիրներից: Կիտրոնի կանոնավոր օգտագործումն ակտիվացնում է իմունային համակարգը, կանխարգելիչ ազդեցություն ունի ստամոքսի և լյարդի հիվանդությունների հանդեպ:
Կիտրոնի կեղևը նույնպես ունի օրգանիզմին անհրաժեշտ օգտակար հատկություններ. այն հականեխիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի հատկապես հոդացավերի դեպքում:
Մեթոդը բավականին պարզ է և մատչելի է բոլորին:
Կիտրոնի կեղևը հարուստ է եթերային յուղերով, որոնք դրական ազդեցություն ունեն արյան անոթների վրա, իսկ կեղևի հակաբորբոքային հատկանիշները հանգստացնում են նյարդերը:
1. Կիտրոնը կեղևազատեք, բայց ուշադրություն դարձրեք, որ միայն դեղին հատվածը մաքրեք և չկպչեք սպիտակ հատվածին: Ստացված կեղևը դրեք ցավող հատվածին, ամրացրեք կպչուն ժապավենով և թողեք՝ մնա 2 ժամ:
2. Կիտրոնը կեղևազատեք և լցրեք ապակե տարայի մեջ: Ավելացրեք ձիթապտղի յուղն ու ծածկեք տարան: Թողեք՝ մնա 2 շաբաթ, որից հետո յուղը պատրաստ է օգտագործման: Թանզիվը թրջեք լուծույթի մեջ և դրեք ցավող հոդերին: Ամրացրեք կպչուն ժապավենով և թողեք՝ մնա ամբողջ գիշեր:
Վրեժ Հովսեփյան