«Միջազգային հանրությունը պետք է լրջորեն վերաբերվի Լեռնային Ղարաբաղը վերադաձնելու Ադրբեջանի սպառնալիքներին և խստորեն դատապարտի Բաքվի շարունակական սպառազինվելու քաղաքականությունը»,- այս մասին Agence France Presse գործակալությանը հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Լարվածությունները շարունակում են առկա մնալ երկու հետխորհրդային պետությունների սահմանում: Այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է վեց զինվորի սպանություն և նոր կոնֆլիկտը կարող է ներքաշել տարածաշրջանային ուժերին, ինչպիսին է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը և Ադրբեջանի դաշնակից Թուրքիան:
Ֆրանսիայում երեքօրյա աշխատանքային այցելության ժամանակ, ԼՂՀ նախագահը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ոչ մի առաջխաղացում չի նկատվում խաղաղ բանակցություններում և զգուշացրել է, որ Ադրբեջանը հրահրում է լարվածություն սպառազինմամբ:
«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի ռազմականացման և սպառազինման քաղաքականությունը, քանի որ այն պարզ և բացահայտ սպառնալիք է մեր երկրի համար: Այսպիսի պարագաներում միջազգային հանրությունը պետք է գործի»,- հայտարարել է Սահակյանը:
Օգտվելով իր էներգակիր աղբյուրների արտահանման ֆոնդերից` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին տարիների ընթացքում մեծացրել է իր ռազմական բյուջեն` այն հասցնելով 1,9 մլրդ դոլարի, որը կազմում է երկրի ամբողջ բյուջեի 15 %-ը:
Բաքո Սահակյանը հարցազրույցի ժամանակ նշել է, որ ճիշտ է բանակցությունները արդյունք չեն ունեցել, սակայն արդյունավետ է եղել պատերազմի վերսկսմանը կանխարգելման համար:
Նա նաև ավելացրել է, որ խաղաղ բանակցությունները պետք է ավելի ընդրաձակվեն և ներառեն նաև պաշտոնայաներ Լեռնային Ղարաբաղից:
«Խաղաղ բանակցություններում իրական առաջխաղացում արձանագրելու համար ձևաչափը պետք է փոխվի և այնտեղ պետք է ընդգրկվի նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ»,- ասել է Սահակյանը:
Նա նաև ավելացրել է, որ բանակցությունների միջոցով հակամարտության լուծումը հնարավոր է, սակայն դրանց պետք է մասնակցի Ղարաբաղի կողմը:
«Սա բարդ հակամարտություն է: Դու չես կարող սպասել առաջիկայում կոնֆլիկտի լուծում, սակայն պետք է հասկանալ որ խաղաղ բանակցությունների այլընտրանք գոյություն չունի»,- նշել է ԼՂՀ նախագահը:
Սահակյանը նաև հույս է հայտնել, որ կարող է կապիտալ ներդրումներ ստանալ Ֆրանսիայից երկրի տնտեսությանը զարկ տալու համար: Նա նաև հույս է հայտնել, որ տնտեսությանը կօժանդակի նաև Ստեփանակերտում միջազգային օդանավակայանի բացումը,որոնք համաձայն ԼՂՀ նախագահի կարող են վերսկսվել այս տարվանից:
Ինչպես նշում է գործակալությունը, Հայաստանն այժմ գտնվում է Ադրբեջանի` դիվանագիտական ճնշման տակ, որն ահաբեկում է, որ եթե թռիչքները վերսկսվեն, ապա օդանավերը կենթարկվեն ռմբակոծության:
«Քաղաքացիական օդանավերի թռիչքները Երևանի և Ստեփանակերտի միջև կարող են օգնել Ղարաբաղին դուրս գալ մեկուսացումից և չի կարող կապվել հակամարտության լուծման հետ»,- ասել է Սահակյանը: