ՀՀԿ անդամ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին այսօր պաշտոնանկ կանեն: Համացանցը արդեն իսկ որոշ ժամանակ ողողված է նման տեղեկություններով ր լուրերով:

Պտտվող լուրերի համաձայն, այսօր՝ փետրվարի 10-ի երեկոյան տեղի ունենալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Ըստ ամենայնի, ԿԳ նախարարությունում Արմեն Աշոտյանին կփոխարինի ՀՅԴ ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարությունում արդեն պատրաստվում են ընդունել նոր նախարարին: Իսկ թե ինչ նոր պաշտոն կզբաղեցնի Արմեն Աշոտյանը դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կամ դեսպան: