Քննարկման թեմա է դարձել,որ Ապրիլյան դեպքերի ժամանակ զինվորների մոտ քիչ քանակությամբ փամփուշտ է եղել, կամ զինվորները առանց պահեստային փամփուշտների են բարձրացել դիրքեր: Նախ հնարավոր չէ , որ զորքը դիրքեր բարձրանա առանց պահեստային փամփուշտների, դա կարող են փաստել բոլոր ծառայած տղերքը:
Փամփուշտները իհարկե անսպառ չեն, և նախատեսված են սովորական պայմաններում մոտ 40 րոպե մարտ վարելու համար: Դա այն ժամանակահատվածն է երբ զորքը պետք է հասնի օգնության դիրքապահներին: Մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը այդպես է եղել, այդ փամփուշտները հերիքել են, մինչև ապրիլի 2-ը էլի են եղել դիվերսիաներ , կրակոցներ ու այդ պահեստային փամփուշտները հերիքել են:
Փամփուշտները իրենցից քաշ են ներկայացնում ու այդ ծանր արկղերը տեղաշարժում են զինվորները: Ու քանակը նաև դրանով է հաստատավում , թե որքան կարող են տվյալ քանակի զինվորները հետները դիրք հանեն ու հետ բերեն: Քանի որ դրանք ոչ թե մի բուռ են , որ լցնես գրպաններդ ու իչքան շատ կարաս տանես , այլ արկղերով են, չհաշված զինվորների վրա ամրակցվածները:Ի վերջո փամփուշտը զենք է, որի մի տեղում շատ լինելը նույնպես վտանգավոր է:
Բոլոր բանակներում ուսումնասիրում են նաև ձեռնամարտի կանոններ: Նույնիսկ դիվերսիայի եկած թշնամին խրամատ հասնելուց ստիպված դիմում է ձեռնամարտի , քանի որ նրա փամփուշտները ևս վերջանում է: Որպես զենքի տեսակ օգտագործվում է նաև բահը, որ մեր ու ձեր հայաթում եղած բահի նման չէ, և հատուկ նախատեսված է նաև ձեռնամարտի համար և շատ դեպքերում մեծ օգնություն է ցուցաբերում:
Տվյալ պարագայում դեր է խաղացել այն հանգամանքը, որ օգնության հասնող ստորաբաժանումները չեն կարողացել ժամանակին հասնեն, քանի որ ճանապարհները ենթարկվել են թշնամու հրետանու կողմից գնդակոծման:
Թող փամփուշտները լինեն նախատեսված քանակով, թող ավելորդ փամփուշտը չվտանգի շրջակա միջավայրը:
Պետք է աշխատել օգնության հասնող ստորաբաժանման տեղաշարժի վրա: Մշակել նոր ճանապարհներ ավելի ապահով ու հասանելի : Ի վերջո շատ փամփուշտն էլ կվերջանա, կարևորը օգնության հասնող ստորաբաժանումն է, որ ժամանակին հասնի: Այս հարցի շուրջ է պետք մտածել:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: