2015թ փետրվարի 12-ից հետո լրագրողի այն հարցին, թե ինչպես եմ վերաբերվում Սերժ Սարգսյանի այդ քայլին (խոսքը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու մասին էր), ասացի որ շատ լավ եմ վերաբերվում: Ավելին, այդ քայլը ուշացած էր, բայց եթե նման կերպով չվարվի նաև ՀՀԿ բոլոր օլիգարխների հետ, ապա այդ քայլերը կոպեկի արժեք չեն ունենա և դա կդիտարկվի լոկ միջանձնային հարաբերությունների հարթությունում: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի: Հիմա մենք ունենք բոլորովին այլ իրականություն: Եվ այս իրականության մեջ, երբ հասարակության պահանջը շատ ավելի հստակ է ձևակերպվում, նորից կարող եմ ասել

ԵԹԵ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՒՏ <ԳՈԼՈՐՇԻՆ ԹՈՂՆԵԼՈՒ> ՀԱՄԱՐ ԵՆ, ԱՊԱ ԴՐԱՆՔ ԿՈՊԵԿԻ ԱՐԺԵՔ ՉԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ (ինչպես դա եղավ նախորդ՝ օլիգարխների դեպքում, և հենց դրա հետևանքների ականատեսն ենք այսօր): ՆԱԽ ՉՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ՈՐՈՎՀԵՏև ՆՈՐ ԵԿԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԿԱՆԻ ՆՈՒՅՆԸ, ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՈՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ, ԻՆՉ ԻՐԵՆ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՆԱԼ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ԹԱԼԱՆԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԻՆՔԸ ԿՎԱՅԵԼԻ ՊԱՆԱՄԱՆԵՐՈՒՄ) և ԵՐԿՐՈՐԴԸ ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻՑ ՊԵՏՔ Է ԿՐԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՉԻՆՈՎՆԻԿ և ՕԼԻԳԱՐԽ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԻՐ ԱՄԵՆ ՄԻ ՔԱՅԼԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ: ԴԱ Է ԱՅՍ ՃԱՀՃԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ:

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից: