Թուրքի լակոտը.
Մի քանի օր առաջ ռուսական նյութ ընկավ աչքովս Իլհամի մասին , նյութի վերնագիրը շատ ճիշտ էր ընտրված, երևի պատմության մեջ ամենաճիշտ վերնագիրն էր ՝ Щенок Турции, Ильхам Алиев позволил себе осудить Германию: Թարգամանություններ շատ կլինեն բայց իմ համար ամենաճիշտ թարգմանությունը հենց՝ լակոտ, բառն է: Կարող է լինել ՝ Թուրքիայի շունը, թուլեն , բայց լակոտը իսկական բնութագրում է տվյալ մարդուն: Նյութի մեջ առկա է Ալիևի խոսքը Գերմանիայի մասին և մի երկու տողով ուղղակի հայելի է դրված Իլհամի ու նրա երկրի դիմաց: Այս նյութին ուրիշ բան պետք չէր, նույնիսկ միայն նկարը ու վերնագիրը լիներ արդեն ստացված հոդված կհամարվեր:
Եվ իրոք, ո՞վ թույլ տվեց, որ այդ լակոտի լեզուն այդքան երկարի, որ իրեն թույլ տա ինչ-որ այլ երկրների հարցերի մեջ խառնվի: Տետատետ հանդիպումների ժամանակ, լեզուն ատամների հետևը խցկած, երեկվա լակոտը, այժմ հաթաթա է տալիս ու Թուրքիայի պատիվն է փորձում պահի: Մեկը լիներ սրա պատիվը պահեր:
Տո հենց մեկը՝ մենք ենք մեղավոր: Շատ ենք կուլ գնում , շատ ենք մեզ զսպում , որ վատը չխոսանք, որ պետք չի թերագնահատել, բա ԱԹՍ ունեն , բա նավթ ունեն , գիտես ինչե՞ր կանեն: Անող լինեն վաղուց կանեին , կարողա՞ իրանք չեն իմանում , որ ԱԹՍ ու նավթ ունեն , որ մենք սկսենք բշտելը, վռազ կհիշեն ու մի բան կանեն: Այդ մի բանի հանդեպ ունեցած վախի շնորհիվ է , որ այդ լակոտները տեղեկատվական դաշտում մեզանից առաջ են: Շատ թույլ է մեր տեղեկատվական դաշտը աշխատում լակոտների դեմ: Կամ ինչի՞ համար պետքա ազատագրումից 25 տարի անց սոցցանցերում Ստեփանակերտը նշվի , որպես ադրբեջանական տարածք: Երեկ Մարտակերտն էի ցանկանում google.map-ով փնտրեի , բերեց ադրբեջանական անվանումը, Ադրբեջանի տարածքում: Այ սենց մանր-մունր բաները լեզու են դնում դրա բերանը: Չե՞նք կարող պայքարենք ու փոխենք: Ընդհանրապես հնար չկա՞: Կարող ենք ու հնար էլ կա: Ուղղակի ՝ բա որ մի բան անեն, ԱԹՍ ունեն ու նավթ:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: